Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ - Mediamax.am

1974 դիտում

Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ժամը 14։00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասել է նա։

 

Արման Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները, ինչի հետեւանքով վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին