Ադրբեջանը խախտում է հրադադարը Արցախում եւ Հայաստանի հետ սահմանին - Mediamax.am

10853 դիտում

Ադրբեջանը խախտում է հրադադարը Արցախում եւ Հայաստանի հետ սահմանին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր`ժամը 14։00-14։30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը`նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձակվել է 4 ական:

 

Հայկական կողմից տուժածներ չկան։

 

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 13։10-ի սահմաններում Ադրբեջանի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի

հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

 

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին