Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու - Mediamax.am

6713 դիտում

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ով ասել էր, թե «Հայաստանի գործողությունների պատճառով մարտական գործողությունների գոտին ընդլայնվելու է»։

«Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ ծանր հրետանիով եւ անօդաչու թռչող սարքերով։ Եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները դրա եզրակացություններն անեն»,- ասել է նախարարը։

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածք հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռեւս չի իրականացվել։

 

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը եւ այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա մեր Պաշտպանության բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, ու Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու»,- ասել է նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին