Տոնոյան. «Համապատասխան գործողություններ ենք իրականացրել» - Mediamax.am

2082 դիտում

Տոնոյան. «Համապատասխան գործողություններ ենք իրականացրել»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր։

«Մենք ցուցաբերել ենք տեղեկատվական զսպվածություն։ Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ ռիսկերի նվազեցման մեխանիզմներ առկա չեն։ Այսօր, ցավոք, ունեցանք զոհ։

 

Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել։ Նրանց մտահոգությունը մեզ համար կանխատեսելի էր, քանի որ համապատասխան գործողություններ ենք իրականացրել»,- ասել է Դավիթ Տոնոյանը։

 

 

Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են։

 

Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում դադարը կպահպանվի ու կնպաստի բանակցային գործընթացին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին