Հակառակորդի սադրանքի հետեւանքով պայմանագրային զինծառայող է զոհվել - Mediamax.am

1968 դիտում

Հակառակորդի սադրանքի հետեւանքով պայմանագրային զինծառայող է զոհվել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն եւ փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու եւ հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

 

Հակառակորդի հերթական սադրանքի հետեւանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Ստեղծված իրավիճակի եւ սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին