Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկում է ունեցել - Mediamax.am

5320 դիտում

Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկում է ունեցել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանը նիստի շրջանակում գործընկերների հետ քննարկել է օրակարգային հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը եւ կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:

 

Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը եւ կողմերի պատրաստակամությունն առկա ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին