5/10/15. Կոսովոյի նախադեպը ՄԱԿ-ի դատարանում, Տուսկը՝ Երեւանում - Mediamax.am

exclusive
5778 դիտում

5/10/15. Կոսովոյի նախադեպը ՄԱԿ-ի դատարանում, Տուսկը՝ Երեւանում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Կոսովոյի գործը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Կոսովոյի գործը

Լուսանկարը` REUTERS

Կոսովոյի ԱԳ նախարար Շքենդեր Հուսենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանօի առջեւ
Կոսովոյի ԱԳ նախարար Շքենդեր Հուսենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանօի առջեւ

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը Երեւանում
Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը`«Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպմանը
Սերժ Սարգսյանը`«Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-26

 

«Ամբողջ աշխարհը Թուրքիային կոչ է անում»

 

Հուլիսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ամբողջ աշխարհը Թուրքիային կոչ է անում, որ կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները»։

 

«Թուրքերը, կարծես, դա չեն լսում եւ մեզ են ասում կամք ցուցաբերել»,- նկատել էր նախագահը` «Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանը`«Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը`«Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեկնաբանելով թուրքական կողմի այն հայտարարությունները, որ Հայաստանն անտեսում է բարեկամաբար մեկնած ձեռքը, նախագահն ասել էր՝ «այդ երկրի պաշտոնյաները, երբեմն, անում են հայտարարություններ՝ առանց լուրջ հիմքերի եւ խեղաթյուրելով իրականությունը»:

 

«Հայաստանը երբեք բարեկամաբար մեկնած ձեռքը չի անտեսում, բայց երբ այդ մեկնած ձեռքն իրականության մեջ չկա, այլ ներկայացնում են որպես այդպիսին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Մեզ հասանելիք կամքը մենք ցուցաբերել ենք, հիմա սպասում ենք, թե թուրքերը, երբ կամք կցուցաբերեն»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

 

ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունը

 

Հուլիսի 26-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը Կոսովոյի անկախության վերաբերյալ «չափազանց կարեւոր նախադեպային արժեք ունի»:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Կոսովոյի գործը  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Կոսովոյի գործը

Լուսանկարը` REUTERS

 «Արդարադատության միջազգային դատարանը հաստատել եւ վավերացրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ դրա իրականացումը չի խախտում ընդհանուր միջազգային իրավունքի որեւէ սկզբունք կամ նորմ՝ ներառյալ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս որոշումն ունի չափազանց կարեւոր

Կոսովոյի ԱԳ նախարար Շքենդեր Հուսենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանօի առջեւ Կոսովոյի ԱԳ նախարար Շքենդեր Հուսենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանօի առջեւ

Լուսանկարը` REUTERS

Նույն օրը, մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը կարող է սկսել ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացը: Թովմասյանի խոսքով՝ Հաագայում փաստացի հաստատվել էր, որ ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-26

 

Դոնալդ Տուսկը Երեւանում է

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը  շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ:

 

Ելույթ ունենալով Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին, ՀՀ նախագահն ասել էր, որ կողմերը միաձայն են, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:

 

«Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի հարաբերություններում»,- նշել էր Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը Երեւանում Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ նախագահը նկատել էր, որ Ռիգայում կայացած մայիսյան Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ Եվրամիության եւ գործընկեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը:

 

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների եւ չեմ պատկերացնում բարեփոխումները՝ առանց եվրոպական փորձի ու օգնության»,- ասում էր Սերժ Սարգսյանը։

 

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել էր բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ այն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

 

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշում»,- ասել էր ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին