Էրեբունի-Երեւանի 2795-ամյակի առթիվ քաղաքի ձեւավորմանը հատկացվել է 10 մլն դրամ - Mediamax.am

2612 դիտում

Էրեբունի-Երեւանի 2795-ամյակի առթիվ քաղաքի ձեւավորմանը հատկացվել է 10 մլն դրամ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Էրեբունի-Երեւանի 2795-ամյակի առթիվ Երեւան քաղաքի արտաքին ձեւավորման համար հատկացվել է 10 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն այսօր ասել է, որ «տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների մասին հանրությունը կիրազեկենք գովազդային տարբեր վահանակների միջոցով, իսկ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին մայրաքաղաքում կտեղակայվեն շուրջ 20 տեղեկատվական կենտրոններ, որտեղ քաղաքացիներին կտրամադրեն Էրեբունի-Երեւանի մասին պատմող բուկլետներ»:

 

«Տոնին ընդառաջ Մաշտոցի պողոտայում կտեղադրվի 6 նոր կանգառ-սրահ, որոնց վահանակները եւս կպարունակեն տոնի մասին իրազեկող տեղեկություն»,- ասել է Արազ Բաղդասարյանը:

 

Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող կազմակերպությունները, որոնք այդ օրերին տոնական շունչ կհաղորդեն իրենց առեւտրային տարածքներին եւ սեփական նախաձեռնությամբ կմասնակցեն քաղաքի ձեւավորմանը, Երեւանի քաղաքապետ Տարն Մարգարյանի կողմից կարժանանան անվանական շնորհակալագրերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին