«Անհավանական բարի պատմությունը» մրցույթն ամփոփվեց - Mediamax.am

1783 դիտում

«Անհավանական բարի պատմությունը» մրցույթն ամփոփվեց


Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինար Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Ծովինար Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը նոյեմբերի 13-ին պարգեւատրել են «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթի հաղթողներին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը շնորհավորել է բոլոր ներկաներին Բարության միջազգային օրվա կապակցությամբ:

«Նոյեմբերի 13-ին բազմաթիվ երկրներ նշում են Բարության համաշխարհային օրը: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ մրցույթի արդյունքները Մեդիամաքսի հետ որոշեցինք ամփոփել հենց այս օրը»,-ասել է նա:

Ծովինար Հարությունյանի կարծիքով, եթե օրինակ դեռահասները փորձեն աշխարհի մասին պատկերացում կազմել լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի միջոցով, ապա այնպիսի տպավորություն կստեղծվի, որ աշխարհը լի է միայն վտանգներով, կոնֆլիկտներով, պատերազմներով:

«Մենք ընտրեցինք բարությունը՝ ցույց տալու համար, որ այս ամենի կողքին կան բարին գործող մարդիկ»,- նշել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:

Ծովինար Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը Ծովինար Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ամեն տարի աշնանը մրցույթ կազմակերպելը բարի ավանդույթ է դարձել:

«Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթը Մեդիամաքսի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թվով չորրորդ մրցույթն է:  2015 թվականին անցկացվել էր «Իմ աղջիկը», 2016-ին՝ «Իմ կինն իմ ընկերն է», իսկ 2017-ին՝ «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթը:

Արա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ այս տարի մրցույթին ներկայացվել է 136 շարադրություն:

«Չեմ կարծում, որ բարի գործեր անելու համար խրախուսանք է պետք կամ դրամական պարգեւ, բայց, այնուամենայնիվ, հաճելի է, որ կարող ենք ձեր աշխատանքները գնահատականի արժանացնել»,-ասել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցույթում հաղթած Տաթեւ Կարապետյանը ստացել է՝ 400 000 ՀՀ դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած Լիլիթ Բարսեղյանը՝  200 000 ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Մարիամ Գրիգորյանը՝ 100 000 ՀՀ դրամ:

Լիլիթ Բարսեղյանն ասել է, որ անձամբ իրեն մոտիվացրել է ոչ թե դրամական պարգեւը, այլ այն հանգամանքը, որ իր պատմության մասին իմանում են շատերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախորդ տարի մասնակցել էի «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթին եւ հաճույքով ընթերցում էի անչափ հուզիչ պատմությունները: Մեդիամաքսի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այս համատեղ նախաձեռնությունը շատ եմ սիրում, եւ հաճույքով ամեն տարի կմասնակցեմ»,-ասել է նա:

Մարիամ Մանոյան




Մեր ընտրանին