Արտակ Աղլամազյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում­ Դոնեցկի Շախտյորին» - Mediamax.am

1748 դիտում

Արտակ Աղլամազյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում­ Դոնեցկի Շախտյորին»


Արտակ Աղլամազյան
Արտակ Աղլամազյան



Երկար ժամանակ է անցել  2004թ-ի ֆուտբոլային  օրացույցի  հերթական  մի խաղից, որը, սակայն,  այժմ ինձ համար  առավել քան  խորհրդանշական է թվում:  Այդ հիշարժան խաղում  Դոնեցկի Շախտյորն ինձ համար  անցանկալի մի հակառակորդ էր միայն, որը  վստահորեն հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ:

Կարճ ժամանակահատվածում, սակայն,   Շախտյորը  հսկայական վերափոխման ենթարկվեց`  փոխելով թե’ իմ  վերաբերմունքը  ամենանվիրական աստիճանի, և թե’  ողջ  Դոնեցկ քաղաքի  ընդհանուր  մթնոլորտը, երբ մի ամբողջ քաղաք  արթնանում  և վառվում է  նարնջագույնի ամենահարազատ  երանգներով:  Ո’’րն է  Դոնեցկյան մի  ակումբի իմ այդքան նվիրվածության պատճառը.  հարց, որն ինքս ինձ մեկ անգամ չէ  որ տալիս եմ: <<Բոլոր Սահմաններից Դուրս>>  երգում են  Շախտյորի  կարգախոսներում; Այս խոսքերն ավելին են Շախտյորի և ինձ համար, քան կարող եմ  ողջ  ապրումներիս նկարագրման  անվարժ փորձ անել: Եվ այս նվիրումն  իր առավելագույն  մարմնավորումն է ստանում, երբ բազմահազարանոց  Դոմբաս Արենայում հնչում է  մեր  <<Սուսերով Պարը>>,  խաղում և  փայլում է  իր հիանալի խաղով  մեր Հենրիխ Մխթարյանը: 

Հենրիխի մուտքով նոր զարգացման թափ առնող  այս ակումբ` այլևս  Շախտյորի  տպավորիչ և արագ խաղն անբաժալիորեն կապվում  է  հայ ֆուտբոլիստի հետ:  Ողջ հայությունն արդեն իր ֆուտբոլային ազդեցիկ դեսպանն ունի  եվրոպական  ֆուտբոլում, և  ամբողջ աշխարհում արդեն  հայկական ֆուտբոլը  դառնում է  բարձր գնահատանքի  արժանի:  Այո, քանի որ, համոզված եմ, Շախտյորում  Հենրիխից հետո  դեռ  փայլելու են հայ  երիտասարդ  ֆուտբոլիստներ: 

Զարգացման նոր թափ առնող այս ակումբ  Մխիթարյանի մուտքից հետո թիմի տպավորիչ և արագ խաղն անբաժալիորեն կապվեց հայ ֆուտբոլիստի անվան հետ: Ողջ հայությունն արդեն իր ֆուտբոլային ազդեցիկ դեսպանն ունի եվրոպական ֆուտբոլում, իսկ հայկական ֆուտբոլն ամբողջ աշխարհում դառնում է բարձր գնահատանքի արժանի: Համոզված եմ, Շախտյորում Հենրիխից հետո դեռ փայլելու են հայ երիտասարդ ֆուտբոլիստներ: Այսօր Չեմպիոնների Լիգայում մեզ տեսնում ենք ի դեմս հրաշալի խաղով ներկայացող այս ակումբի: Չելսիի, Յուվենտուսի կամ եվրոպական ցանկացած այլ Գեր-Ակումբի չզիջող Շախտյորն անկասկած հաստատում է ամենաբարձր տիտղոսներին հասնելու իր հնարավորությունները, իսկ Հենրիխն այդ հրավառության անբաժանելի մասնիկն է:

Հավատացած եմ` այնտեղ` Դոնեցկ քաղաքի  շունչը դարձած Դոմբաս Արենայում,  հերթական հիշարժան խաղից  հետո  բազմահազարանոց հանդիսատեսից  յուրաքանչյուրն   իր համար  այլևս   աննպատակ  կգտնի  այս հարցի պատասխանը, քանի որ չսիրել այս ակումբը չի կարող:  




Մեր ընտրանին