Սուրեն Նազարյան. Ինչու՞ եմ ես սիրում Շախտյորին - Mediamax.am

1627 դիտում

Սուրեն Նազարյան. Ինչու՞ եմ ես սիրում Շախտյորին


Սուրեն Նազարյան
Սուրեն Նազարյան

Շախտյորի հանդեպ իմ ուշադրությունը ծագեց 2010 թ. Սեպտեմբերի  10-ին, երբ նրա կազմում առաջին անգամ հանդես գալու իրավունք ստացավ մեր հայրենակից Հերիխ Մխիթարյանը: Այդ ժամանակից սկսած` ես միշտ հետևում եմ Շախտյորի հանդիպումներին:  Ամեն հանդիպումից հետո էլ ավելի եմ հրապուրվում այդ թիմով, նույնիսկ եթե  Շախտյորի հիմնական կազմում որևէ խաղի ընթացքում ընդգրկված չի լինում նրա  առաջատար խաղացող,  իմ հայրենակից Հերիխ Մխիթարյանը: Նրա խաղով, ես, իրոք, շատ հպարտանում եմ: Բայց, միևնույն է ինձ մեծ հաճույք է պատճառում դիտել Շախտյորի բոլոր հանդիպումները:

Այն ֆուտբոլը, որն այսօր ցուցադրում է Շախտյորը, արժանի է ոչ միայն ցանկացած առաջատար եվրոպական աջաջնություններին մասնակցելուն, այլև այդ մրցաշարերում կարող է ազատ պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Դա Շախտյորի խաղացողներն ապացուցում են իրենց ելույթներով, թե ազգային արաջնությունում, թէ Չեմպիոների լիգայի մրցաշարում: 

Շախտյորը խաղում է բաց հարձակվողական ոճով ինչը շատ դուր է գալիս երկրպագուներին, այդ թվում` ինձ: Շախտյոռի ֆուտբոլիստներն անկախ մրցակցից, հանդիպման կարևորությունից և իրավիճակից` միշտ լիովին տրվում են հադիպմանը, ինչի արդյունքում մենք ականատես եղանք ազգային արաջնության աղյուսակի փոփոխությանը հենց առաջին շրջանից հետո: Եվ այդ բոլոր հանգամանքներն ավելի քան լուրջ և ծանրակշիռ պատճառներ են, որպեսզի իսկական ֆուտբոլասերները սիրեն այդ թիմը:

Համոզված եմ, որ առաջիկա ամիսներին և տարիներին Շախտյորը մեծ հաջողությունների կհասնի միջազգային մրցաշարերում, քանի որ այնտեղ զգացվում է թիմային ոգին, միահամուռ խաղը և մշակված մարտավարությունը: Մեր Հենրիխն էլ իր հերթին մեծ ավանդ է ներդնում Շախտյորի հեղինակության բարձրացման և միջազգային ճանաչման մեջ: Եվ ուրախալի է տեսնել, թե ինչպես է թիմի ղեկավարությունը նրան վստահում առաջին գծում կարևոագույն առաջադրանքներն իրականացնելու պատասխանատվությունը: Համոզված եմ, որ մենք դեռ կլսենք Շախտյորի անունը` որպես լավագույն առաջնությունների չեմպիոն և վստահ եմ, որ այդ հաղթանակներում հողթողների ցուցակում Հենրիխ Մխիթարյանի անունը գրվելու է ոսկե տառերով:




Մեր ընտրանին