Անի Բարսեղյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին - Mediamax.am

1811 դիտում

Անի Բարսեղյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին


Անի Բարսեղյան
Անի Բարսեղյան

Շախտյորին սկսել եմ երկրպագել մեր Հենրիխի այնտեղ տեղափոխվեուց սկսած: Ինչու եմ ասում << մեր Հենրիխի>>, որովհետև նա վաստակել է այդ  իրավունքը Շախտյորում և Հայաստանի ազգային հավաքականում իր փայլուն խաղի շնորհիվ:

Ճիշտն ասած  մոռացա ներկայանալ. Ես Անին եմ` ֆուտբոլի մեծ երկրպագու: Ֆուտբոլ սկսել եմ սիրել Բարսելոնայի խաղը դիտելով և անկախ իմ կամքից հայտնվել եմ ֆուտբոլի կախարդական աշխարհում, որտեղ ամեն ինչ գունեղ ու բազմազան է: Հիմա ֆուտբոլը դարձել է ինձ համար ապրելակերպ և, եթե անկեղծ , ես դրանում ուրախ եմ:

Ինչպես արդեն նշեցի, Շախտյորին սկսեցի երկրպագել, երբ Հենրիխը տեղափոխվեց այնտեղ և ժամանակի  ընթացքում դարձավ Շախտյորի առաջատարներից մեկը: Բայց,  դիտելով Շախտյորի խաղերը, հասկացա, որ թիմը մի ամուր ընտանիք է, համախմբված, կամային բարձր որակներով, ցուցադրում է գեղեցիկ և արագ ֆուտբոլ, երբեք չի հաշտվում պարտության հետ: Հաղթանակի, թե պարտության դեպքում Շախտյորի համար խաղն ավարտվում է միայն մրցավարի եզրափակիչ սուլիցիչ հետո:

Լինելով հարուստ պատմության տեր` Շախտյորը ունեցել է վարելքներ և վայրեջքներ, բայց չի կորցրել իր մարտական ոգին, այլ ընդհակառակը, ձեռք է բերել նոր խաղային  որակներ, այն հասցրել պրոֆիսիոնալիզմի:

Շախտյորը աչքի է ընկնում նաև վառ անհատականություններով, որոնց խաղը ստիպեց ինձ երկրպագել այդ թիմին: Օրինակ Ֆերնանդինյոն, Վիլիանը, Լուիս Ադրիանոն բրազիլական ֆուտբոլի շունչն են հաղորդում Շախտյորին` իրենց գեղեցիկ  և հնարամիտ խաղով: Իմ կարծիքով թիմի ոգին և շարժիչ  ուժը թիմի ավագ Դարի Սրնան է, ով անփոխարինելի է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս: Մեծ հաճույքով եմ դիտում նրա  խաղը, հնարամիտ փոխանցումները, արագ անցումները պաշտպանությունից հարձակում:

Խոսելով Շախտյորի վառ անհատականությունների մասին չեմ կարող չնշել  նաև Հենրիխ Մխիթարյանին, ով, գալով Շախտյոր, կարճ ժամանակահատվածում բարելավեց  իր խաղամակարդակը և դարձավ լավագույններից մեկը թիմի կազմում: Հենրիխը աչքի է ընկնում ռմբարկուի բարձր հատկանիշներով, սակայն նրան կարելի է տեսնել դաշտի բոլոր բոլոր հատվածներում` թե պաշտպանությունում և թե հարձակման գծում:

Վերջին տարիների ընթացքում Շախտյորի հաջողությունների մեջ իր մեծ չափաբաժինն ունի նաև մարզիչը` Միրչա Լուչեսկուն, ով ունի բարձրակարգ մարզչին հատուկ բոլոր որակները, կարողանում է ընտրել ճիշտ մարտավարոթյուն, ֆուտբուլիստներին հոգեբանորեն տրամադրել խաղին:

Ես նշեցի այն բոլոր պատճառները, որոնց համար երկրպագում եմ Շախտյորին: Չգիտեմ, արդյոք Ձեզ դուր կգա իմ շարադրությունը թե ոչ, բայց ես շարադրել եմ այն, ինչ զգում եմ Շախտյորի խաղը դիտելիս:

Ամեն դեպքում շնորհավորում եմ այս մրցույթի հաղթողին  և մի քիչ էլ նախանձում, որովհետև նա հնարավորություն կունենա շփվել Դարիո Սրնայի և Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստների հետ:




Մեր ընտրանին