Տիգրան Անտոնյան. Ինչու՞ եմ երկրպագում Շախտյորին - Mediamax.am

2771 դիտում

Տիգրան Անտոնյան. Ինչու՞ եմ երկրպագում Շախտյորին


Տիգրան Անտոնյան
Տիգրան Անտոնյան

Դոնբաս  Արենա … Երազանք … Երջանկություն … Գաղափար … Նպատակ … Ծափեր … Սուլիչ … Խաղ … Պաշտպանություն … Հարձակում … Գոլ … Հաղթանակ … Երազանք,  որ հոդս ցնդեց … Միանգամից ու Պարզապես… Ավարտվեց  և  վերջ…

 Շախտյորի հետ մեր ազգակցական կապը սկսվել է հեռավոր 1936-ին,  երբ պապս,  իր առաջին  հանդիպումը անցկացրեց հանքափորների կազմում: Առաջին  և  միակ հանդիպումը:  Հետո հայրս ուներ այդ երազանքը,  մարզվում  էր  օր ու գիշեր,  հոգով ու մարմնով,  բայց նրա կարիերան էլ ավարտվեց շատ ու շատ գուցե և տաղանդների  նման՝ Բանակ:

Շախտյորում խաղալու երազանքը ժառանգաբար փոխանցվեց  ինձ, ես  ստանձնեցի  պարտականություն՝  վերջացնել անկատար երազանքների պապական եկած ավանդույթը: Բայց  ֆուտբոլիստ դառնալու մանկական երազանքս տապալվեց շատ վաղ:  10 տարեկան հասակում մեջքի վնասվածք ստացա,  վնասվածք, որի վրա թքած ունեի, ես ցանկանում էի խաղալ, ես ցանկանում էի լինել ֆուտբոլիստ,  լինել  Հայաստանի Ազգային հավաքականի և Շախտյորի անբաժանելի մասնիկը:  Բայց այդ վնասվածքով ավարտվեց իմ ֆուտբոլային կարիերան:  

Իսկ հիմա նստած հեռուստացույցով նայում եմ Շախտյորի խաղը, նայում եմ  Հենոյին և պատկերացնում  ինձ՝ այդ նույն դիրքում, այդ նույն ոճով, բայց իմ երազանքը ավարտված է, իսկ Հենրիկը աշխարհում լավագույնն է… 




Մեր ընտրանին