Մերի Բադալյան. «Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին» - Mediamax.am

1747 դիտում

Մերի Բադալյան. «Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին»


Մերի Բադալյան
Մերի Բադալյան

 Գրում եմ, գրում եմ ու մեկ էլ միանգամից գրիչի մի խազով զրոյի եմ հավասարեցնում ամբողջ գրածս:

Դեեեե գրի~չ, օգնի'ր ինձ, օգնիր միասին մի բան մտածենք, խնդրում եմ  նյութականացրու ապրումներս, բառերով նկարագրիր այն, ինչ զգում եմ այս պահին, խնդրում եմ, անկեղծ եղիր ու ասա այն, ինչ հենց հիմա կատարվում է սրտումս, ես հավատում եմ, որ սիրտս ինձ դեպի հաղթանակ կտանի...

Չեմ ուզում սիրո շռայլ ու պերճաշուք խոսքեր շռայլեմ <<Շախտյորի>> հասցեին, թեկուզ միայն այն պատճառով, որ հետագայում ծիծաղելի իրավիճակում չհայտնվեմ, չէ որ ես ինքս էլ  քաջ գիտակցում եմ, որ երկրպագում եմ Շախտյորին մեր Հենոյին աջակցելու համար:

Շախտյորի կողքին եմ նրա համար, որ Հենոս ցանկացած պահի զգա իմ ներկայությունը,  հավատս նրա խաղի նկատմամբ և սովորականից 4 անգամ արագ բաբախող սրտիս ամեն զարկը:

Հիմա ես վստահ եմ, որ կրիտիկական ու անհետեթ չեմ լինի, եթե ասեմ,  որ 1989 թվականի հունվարի 21-ը առանցքային է եղել համաշխարհային ֆուտբոլի պատմության համար: Աստղը, որը ծնվեց Հայաստանում, այժմ իր լույսից ձեռնպահ չի պահում նաև ինձ` չնայած, այդ լույսի առյուծի բաժինը տարածվում է հեռուստաէկրանի հակառակ կողմից:

Մտքերիս քարտեզում Հենոյի մոտ տանող ճանապարհները խճճված են, դրանք անընդհատ հատվում են, բայց հանգույցը երբեք չի քանդվում: Այս զգացողությունը նման է այն  ինքնաթիռին, որը մարտական տրամադրված հստակ մեկնարկով կտրում անցնում է ողջ վազքուղին, սակայն ամենակարևորը տեղի չի ունենում` նրա թևերը այդպես էլ  չեն անցնում հեռվից այդքաա~ան ճերմակ թվացող ամպերի միջով: Փոխարենը  հնչում է երաժշտության վերջին ակորդը ու ես բավականին ցավոտ վայրէջք եմ կատարում դեպի իրականություն, իսկ նոր երաժշտությունը իր հետ բերում է նոր երազանքներ, անկատար մնացած հույսեր ու նոր հիասթափություններ...

Ինչ ես գրում?, ախր գրի’չ, ես քեզ խնդրեցի չէ, որ <<Շախտյորի>> մասին գրես, իսկ դու....  Ուուուֆ, ինչ եմ ուզում քեզանից, ախր դու ճիշտ էլ նկարագրել ես ներաշխարհս: Դե լաաավ, մի նեղացիր, հո երեխա չես: Մեղքերս քո առջև քավելու համար, խոստանում եմ, քեզ էլ հետս տանել քո սիրելի Հենոյի մոտ... աաա~այ, տեսար, միանգամից երկուսս էլ պայծառացանք... դե, էլ քիթիկդ չկախես, դու ժպտա, իսկ ես երախտագիտության տոնին հաջորդող օրերին հայտնեմ իմ սրտում կուտակված շնորհակալությունները.

<<Շախտյոր>>, ես շնորհակալ եմ քեզ, մեր Հենոյի առջև հեռանկարներ բացելու համար, անչափ երախտապարտ եմ լեգենդների ուղի տանող դռան բանալին նրան հանձնելու  համար:

Շնորհակալ եմ, գրում ու համբուրում եմ…  :* 




Մեր ընտրանին