Էրիկ Կիրակոսյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի - Mediamax.am

1426 դիտում

Էրիկ Կիրակոսյան. Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի


Էրիկ Կիրակոսյան
Էրիկ Կիրակոսյան


Մինչ շարադրեմ մտքերս այս հրաշալի ֆուտբոլային ակումբի մասին, ես ցանկանում եմ ամբողջ հայ ֆուտբոլասեր հասարակության անունից իմ շնորհակալական  խոսքը փոխանցել  Մեդիամաքս գործակալությանը և Ուկրանիական ակումբի ղեկավարությանը այս գեղեցիկ նախագիծը կազմակերպելու համար:

Դոնեցկի  <<Շախտյոր>>-ի խաղը միշտ ինձ դուր է եկել և հնարավորության դեպքում միշտ դիտել եմ այն: Իսկ երբ մեր Հենոն տեղափոխվեց  <<Շախտյոր>> , ոգևորությանս սահման չկար: Ավելի հաճախակի էի դիտում այս ակումբի հանդիպումներն և ակամայից սկսեցի  երկրպագել  Դոնեցկյան  ակումբին: Եվ ինչպես չերկրպագել նման ակումբի, երբ տեսնում ես քո հայրենակցի գրավիչ և արդյունավետ խաղը այս թիմի կազմում: Ի շնորհիվ <<Շախտյոր>>-ի այսօր  ամբողջ Եվրոպան է խոսում Մեր Հենրիկ Մխիթարյանի  մասին և հիանում նրա խաղով: Ավարտելով  միտքս, ցանկանում եմ նորանոր հաջողություններ մաղթել Մեր Հենոյին, Մեզ արդեն հարազատ Դոնեցկի <<Շախտյոր>>-ին:




Մեր ընտրանին