Համլետ Պողոսյան. «Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին» - Mediamax.am

1673 դիտում

Համլետ Պողոսյան. «Ինչու՞ եմ երկրպագում Դոնեցկի «Շախտյորին»


Համլետ Պողոսյան
Համլետ Պողոսյան

Խորհրդային տարիներին «Շախտյորը», ի տարբերություն Արարատի, խաղում էր ուժային ֆուտբոլ և պատկանում էր Արարատի համար դժվար մրցակիցների թվին։ Այդ պատճառով ես, մեղմ ասած, չէի համակրում նրան։

Սակայն դարասկզբին «Շախտյորն» սկսեց փոխել իր խաղային ձեռագիրը ցուցադրելով ավելի ու ավելի դիտարժան ֆուտբոլ։ Հետաքրքրությունը «Շախտյորի» նկատմամբ ավելի աճեց, երբ այդ թիմում սկսեց խաղալ մեր հավաքականի առաջատար և բոլորիս համար շատ սիրելի Հենրիխ Մխիթարյանը։

Այն օրվանից, ինչ Հենրիխ Մխիթարյանը սկսեց խաղալ «Շախտյորի» կազմում,  ես դիտում եմ այդ թիմի գրեթե բոլոր խաղերը։

Խաղից խաղ «Շախտյորի» ցուցադրած ավելի ու ավելի գրավիչ ֆուտբոլը, այդ թիմում Հենրիխ Մխիթարյանի աճը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինձ ստիպեցին դառնալ այդ թիմի երկրպագուներից մեկը։ Ինչպես նախկինում Արարատին երկրպագելիս՝ այնպես էլ այժմ, ես հաշվում եմ «Շախտյորի» խաղերի միջև ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր վայրկյանը, որպեսզի տեսնեմ դիտարժան ֆուտբոլ և իհարկե, հիանամ Հենրիխի ցուցադրած գեղեցիկ խաղով ու խփած գոլերով։

Այժմ «Շախտյորը» ցուցադրում է բրազիլական տեխնիկա, ուկրաինական ֆուտբոլին բնորոշ ուժ և դրական արդյունքի հասնելու համար ցանկություն ու համառություն։

Կարելի է ասել, որ «Շախտյորը»  յուրաքանչյուր խաղին խփում է այնքան գնդակ, որքան ցանկանում է, իսկ բաց է թողնում այնքան, որքան կարողանում է խփել հակառակորդը։

Ես համոզված եմ, որ մենք բախտ կունենանք ականատեսը լինելու « Շախտյորի» Հենրիխ Մխիթարյանի հետ միասին խաղին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և գեղեցիկ խաղաոճով հաղթանակած վերադարձին։




Մեր ընտրանին