Անդրանիկ Աղաջանյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» - Mediamax.am

1417 դիտում

Անդրանիկ Աղաջանյան. «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին»


Անդրանիկ Աղաջանյան
Անդրանիկ Աղաջանյան

Ի սկզբանե ասեմ, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղը սկսել է ինձ դուր գալ դեռևս 2009 թվականից: Թիմը ցույց էր տալիս և մինչև հիմա էլ ցույց է տալիս գրավիչ ֆուտբոլ: 2010 թվականին, երբ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց դոնեցկյան ակումբ, հետաքրքրությունն այս ակումբի հանդեպ մեծացավ: Ավելի ոգեվորվեցի, երբ Մխիթարյանը շուտ ընտելացավ թիմին և շատ շուտ դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Ուրախալի է նաև այն փաստը, որ Մխիթարյանին սիրում են «Շախտյոր»-ի ոչ միայն հայ, այլև  այլազգի երկրպագուները:

Պետք է խոստովանել, որ Հենոյի լավ խաղը պայմանավորված է նաև որակյալ թիմակիցների հետ խաղալու հանգամանքով:

Հենոն հիանալի օրինակ է շատերի համար իր համեստությամբ ու աշխատասիրությամբ:

Երբ Հայաստանում կլինեն Մխիթարյանի նման մի քանի ֆուտբոլիստներ, հեռու չի լինի այն ժամանակը, երբ մենք կմասնակցենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Եթե Մխիթարյանը տեղափովի մեկ այլ ակումբ, բնականաբար ավելի մեծ էնտուզիազմով կդիտեմ այդ ակումբի խաղերը, բայց կշարունակեմ երկրպագել նաև Դոնեցկի «Շախտյորին», քանզի այս ակումբը արդեն մի քանի տարի շարունակ ցույց է տալիս դիտարժան ֆուտբոլ:




Մեր ընտրանին