Այս տարի կբարեկարգվեն Կիրովի, Կոմիտասի անվան այգիներն ու Գլխավոր պողոտան - Mediamax.am

5934 դիտում

Այս տարի կբարեկարգվեն Կիրովի, Կոմիտասի անվան այգիներն ու Գլխավոր պողոտան


Կբարեկարգվի Կիրովի անվան այգին
Կբարեկարգվի Կիրովի անվան այգին

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն

Կբարեկարգվի Կիրովի անվան այգին
Կբարեկարգվի Կիրովի անվան այգին

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն

Կբարեկարգվի Կիրովի անվան այգին
Կբարեկարգվի Կիրովի անվան այգին

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն

Կբարեկարգվի Կիրովի անվան այգին
Կբարեկարգվի Կիրովի անվան այգին

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն

Կբարեկարգվի Կիրովի անվան այգին
Կբարեկարգվի Կիրովի անվան այգին

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա 1-2 տարում կվերանորոգվեն եւ կբարեկարգվեն Երեւանի Կիրովի անվան մանկական զբոսայգին, Գլխավոր պողոտան, Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոնը եւ մայրաքաղաքի մի շարք այլ զբոսայգիներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Երեւան նախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մայրաքաղաքում 2014թ. շինբարեկարգման ծրագրերով նախատեսված այգիների և պուրակների բարեկարգման նախագծերը:

 

«Երեւանի քաղաքապետարանի պատվերով եւ մեր ինստիտուտի նախագծով, արդեն մեկնարկել են Կիրովի անվան զբոսայգու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքները: Կբարեկարգվի շուրջ 3 հա տարածք զբաղեցնող այգին, կարդիականացվեն մանկական խաղային ատրակցիոնները, այգում կձեւավորվի լադշաֆտային գոտի, որտեղ մարդիկ կարող են նստել եւ գիրք ընթերցել, կվերանորոգվեն եւ կտեղադրվեն հանրային զուգարաններ, կբարեկարգվի ամֆիթատրոնը,  կվերակուռցվի այգու տարածքում առկա վարչական շենքերը, այդ թվում՝ շախմատի տունը»,- ասել է ինստիտուտի տնօրենը:

 

Նրա փոխանցմամբ, շինարարական աշխատանքներն իրականացվում են այգու տարածքը վարձակալող «Սատուրն» ՍՊԸ-ի ֆինանսական ներդրումներով եւ քաղաքապետարանի վերահսկողությամբ: Կիրովի անվան զբոսայգին պատրաստ կլինի ընդունել այցելունիերին 1-1.5 տարուց:  

 

Քաղաքապետարանի պատվերով եւ «Երեւան նախագիծ» ինստիտուտի նախագծով այս տարի կմեկնարկեն նաեւ Գլխավոր պողոտայի երկու հատվածների վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, կվերակառուցվի պողոտայի Սարյան փողոց – Մաշտոցի պողոտա հատվածի 2 հա տարածքը եւ Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջեւ ընկած գոտին:

 

«Գլխավոր պողոտայի այդ հատվածները գտնվում են անմխիթար վիճակում` շատրվանները չեն գործում, սալահատակները եւ հենապատերն ամբողջությամբ ավիրված են: Բարեկարգման արդյունքում կունենանք վերակառուցված, նոր կանաչապատ տարածքներով այգի: Կթարմացվեն հետիոտնային անցումները»,- ասել է Սիրեկան Օհանյանը: Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարեվերջին:

 

Քաղաքապետարանի այս տարվա ծրագրով նախատեսվում է նաեւ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի բարեկարգումը: Զբոսայգին կթարմացվի եւ կապահովվի նոր լուսավորությամբ:

 

Կբարեկարգվեն  նաեւ Հաղթանակ զբոսայգին, Ամերիկյան համալսարանին կից պուրակը, Զեյթուն, Ավան վարչական շրջանների այգիները:

 

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ գործող համագործակցության շրջանակներում, «Երեւան նախագիծ» ինստիտուտն իրականացրել է նաեւ Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու բարեկարգման նախագիծը, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին