Երեւանի կենտրոնում դարձյալ ծառեր են փոխարինվելու - Mediamax.am

1150 դիտում

Երեւանի կենտրոնում դարձյալ ծառեր են փոխարինվելու


Լուսանկարը` https://www.panorama.am/


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ապրիլի 13-ին, ժամը 10:00, Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից դեպի Տերյան փողոցի խաչմերուկ հատվածում ) կենսունակության ավարտին մոտ եւ ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև սոսիներով»:

«Ձեր հարցերին տեղում կպատասխանեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը և ոլորտի այլ մասնագետներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին