Էրդողան. Նեթանյահուն պետք է հեռանա Իսրայելի վարչապետի պաշտոնից - Mediamax.am

1665 դիտում

Էրդողան. Նեթանյահուն պետք է հեռանա Իսրայելի վարչապետի պաշտոնից


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա Իսրայելի վարչապետի պաշտոնից։

«Նեթանյահուին պետք է ասել՝ «գնալու ժամանակն է»։ Այդ մասին ինձ ասել են նաեւ որոշ օտարերկրյա քաղաքական գործիչներ»,- Էրդողանի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը։

 

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «արեւմտյան գրեթե բոլոր երկրներն անտեսում են Գազայի ջարդերը» եւ զգուշացրել է, որ «այն քաղաքական գործիչները, ովքեր անտեսում են Գազայի վրա հարձակումների դեմ բողոքի ակցիաները, շուտով կբախվեն իրենց երկրների հասարակության արձագանքին»։

 

Էրդողանը նաեւ ասել է, որ «իսլամական աշխարհը չպետք է լռի Պաղեստինի բռնազավթման հարցում»։

 

«Գազայի անկումը կնշանակի, որ իսլամական աշխարհի միասնությանն ու համերաշխությանը խորը վերք կհասցվի»,- ասել է նա։

 

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «Անկարան հստակ սահման է գծում հրեաների եւ սիոնիստների միջեւ» եւ նշել է, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, «սիոնիզմի ակնհայտ դրսեւորում է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին