Ֆիդանը խոսել է Մոսկվայի հետ «ամենակարեւոր հարցերի շուրջ» գործակցության մասին - Mediamax.am

1863 դիտում

Ֆիդանը խոսել է Մոսկվայի հետ «ամենակարեւոր հարցերի շուրջ» գործակցության մասին


Լուսանկարը` aa.com.tr


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ նշել է երկու երկրների հաջող աշխատանքը «ամենակարեւոր հարցերի շուրջ»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Շոյգուի հետ կայացած հանդիպմանը Ֆիդանը, մասնավորապես, ասել է.

 

«Մենք երկար տարիներ հաջողությամբ աշխատում ենք ամենակարեւոր հարցերի շուրջ եւ միշտ քաղաքական հասունություն ենք ցուցաբերել։ Սա ցույց է տալիս, թե որքան խորը եւ ռազմավարական առումով կշռադատված են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին