Ուկրաինայի ԱԳՆ-ը Վրաստանի դեսպանին առաջարկել է վերադառնալ Թբիլիսի - Mediamax.am

2396 դիտում

Ուկրաինայի ԱԳՆ-ը Վրաստանի դեսպանին առաջարկել է վերադառնալ Թբիլիսի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին առաջարկել է վերադառնալ Թբիլիսի՝ կառավարության հետ խորհրդակցելու եւ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար։

«Ի կատարումն Ուկրաինայի նախագահի հուլիսի 4-ի հանձնարարականի՝ Վրաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, նրան խիստ բողոք է ներկայացվել Թբիլիսիում բանտում գտնվող Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված, որի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է։ Սահակաշվիլիի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է։ Վրաստանի դեսպանին առաջարկել են վերադառնալ Թբիլիսի՝ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

 

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել էր ԱԳՆ-ին կարգադրել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների նպատակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին