«Սուրճ-սէր-թանգարան». սուրճի մշակույթի հայկական հետագիծը - Mediamax.am

exclusive
2710 դիտում

«Սուրճ-սէր-թանգարան». սուրճի մշակույթի հայկական հետագիծը


Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Անի Եղիազարյանը
Անի Եղիազարյանը
Տաթեւ Սարոյանը
Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի


Պատմություններն ու զրույցները, որ ծավալվում են մի բաժակ սուրճ ըմպելիս,  հավանաբար, էլ ոչ մի սեղանի շուրջ չեն ծնվի։ Ու գաղտնիքը ոչ թե ըմպելիքի, այլ սրճախմության ծեսի մեջ է։

 

Տարածված կարծիք է, որ սուրճը հայկական իրականություն են բերել հայրենադարձները՝ «ախպարները»։ Իրականում, սուրճի հետ հայերի առնչություններն ավելի հին են։ 17-րդ դարում հայ վաճառականները սուրճը հասցրել են Եվրոպա ու մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Պրահայում, Վիեննայում, բացել սուրճի առաջին տները՝ սրճարանները։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Հովհաննես Թումանյանի թանգարանը սկսել է «Սուրճ-սէր-թանգարան» նախագիծը՝ ուսումնասիրելու, թե ուր է հասնում սուրճի մշակույթի հայկական հետագիծը։ Տարիներ առաջ, երբ թանգարանը որոշել էր այցելուներին ներկայացնել Թումանյանի ոչ միայն գրողական, այլեւ՝ մարդկային կերպարը, սուրճին առնչվող կենսագրական մի դրվագի էր անդրադարձել։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

«1915 թվականին՝ Ցեղասպանության օրերին, երբ Թումանյանն Էջմիածնում էր եւ որբերի խնամքով էր զբաղված, լուսանկարներից երեւում է, որ նա ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես շատ հյուծված էր։ Թումանյանի աղջիկը՝ Նվարդը, մի երկու կցկտուր մանրամասներ ունի հայրիկի՝ այդ օրերի կենցաղի մասին։ Գերզբաղված պայմաններում Թումանյանի գրեթե միակ սնունդ-ըմպելիքը սուրճն է եղել, որին կոնյակ է ավելացրել։ Սա եղել է բացառապես էներգիայի աղբյուր եւ հակաբորբոքային հատկություն ունեցող, պաշտպանիչ միջոց», - պատմում է թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Անի Եղիազարյանը Անի Եղիազարյանը

 

Հետաքրքրվեցին ու հասկացան, որ հայ մտավորականներից շատերի կյանքում է սուրճն առանձնահատուկ դեր ունեցել։ Մտածում էին այս նյութերի հիման վրա փոքրիկ ցուցահանդես անել, բայց տարիների ընթացքում գաղափարը մեծ նախագիծ դարձավ։ Որոշեցին ցուցահանդեսին ընդառաջ տարբեր միջոցառումներով նախ կրթել ու նախապատրաստել լսարանին։ Այս տարվա հունիսից ամեն ուրբաթ երեկո թանգարանի ամառային այգում հանդիպում-զրույցներ են լինում, որոնց ընթացքում  տարբեր մասնագիտությունների մարդիկ խոսում են սուրճի պատմության, օգտագործման, արվեստի ճյուղերում եւ հայ մեծերի կենցաղում սուրճի կարեւորության, նրանց բացառիկ բաղադրատոմսերի մասին։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

«Մենք ունենք սուրճի մշակույթի տարածման գործում բավական կայուն գիծ, բայց հետազոտական բացը շատ մեծ է։ Մի ցուցահանդեսը դարձավ ազգային մշակույթի այդ գծի ֆունդամենտալ հետազոտման նախագիծ։ Ընտրվեցին ոլորտի հետազոտողներ, որոնք իրենց նախընթաց հետաքրքրությունների տիրույթում դիտարկել էին այս թեման կամ, հակառակը, ծրագիրը եղավ խթան, որպեսզի կատարվեն նմանատիպ հետազոտություններ։ Հետաքրքիր է, որ մշակույթում այդպիսի ճյուղ գրեթե չկա, որտեղ կա՛մ ինտուիտիվ, կա՛մ հատուկ մտածված այս թեմային անդրադարձ չի եղել։ Հայ կերպարվեստն ուսումնասիրելիս պարզվեց, որ հսկայական ժառանգություն կա. Մինասը, Սուրենյանցը, Բաշինջաղյանը, Քոչարն ունեն շարքեր, որոնք արտացոլում են սուրճի կամ սրճարանային մշակույթը, նաեւ կան ստեղծագործություններ, որ ծնվել են սրճարանում։ Սա է հետաքրքիր, որ սրճարանը ժամանակին եղել է հարթակ, որտեղ ստեղծվել է արվեստ, եւ մեծերի զրույցներն արտացոլվել են իրենց ստեղծագործական կյանքում», - նշում է թանգարանի տնօրենը։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Արդեն հասցրել են խոսել Բախի «Սուրճի կանտատ»-ի, 1960-70-ականների երեւանյան սրճարանների, հայոց սրճաշխարհի ու հայ գրականության մեջ սուրճի անդրադարձների մասին։ Զրույց-հանդիպումների երկրորդ հատվածում նախագծի գործընկերները՝ սուրճով զբաղվող մասնագիտացած խանութները, հյուրերին գործնական խորհուրդներ են տալիս սուրճի տեսակների ընտրության, օգտագործման, պատրաստման եղանակների մասին։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Թանգարանագետ Տաթեւ Սարոյանը վերջին ամսում է սկսել սուրճ խմել, բայց սուրճի մշակույթով հետաքրքրվում է մոտ 10 տարի։ Հիմա զբաղված է «Սուրճը՝ հայ իրականության մեջ» գիտահետազոտական նյութի աշխատանքներով։ Ուսումնասիրության հարթակը հայաստանյան ու հայ մտավորականների՝ արտերկրում գործող թանգարաններն ու հիմնադրամներն են, եւ առհասարակ՝ այն բոլոր թանգարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները, որտեղ սուրճին առնչվող նյութեր կան։

Տաթեւ Սարոյանը Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

«Սուրճի մասին խոսելիս՝ շատ հետաքրքիր ենթաշերտեր ենք բացում։ Օրինակ՝ պատմում ենք մեր մեծերի նախասիրությունների, սուրճի սեղանի շուրջ ունեցած հետաքրքիր զրույցների մասին, ինչպես Թումանյանի ու Խրիմյան Հայրիկի, Խրիմյան Հայրիկի ու Աղայանի զրույցները։ Կոմիտասը, օրինակ, ինքն էր սիրում հյուրերի համար սուրճ պատրաստել եւ հաճույքով հրամցնում էր։ Թումանյանը մեծ էսթետ էր եւ առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր սպասքին։ Անդրանիկը մոլի սուրճ խմող ու սիգարետ ծխող էր, եւ անգամ հայ բժիշկները երբեմն վախենում էին ասել, որ սուրճն ու սիգարետը նրան արգելված են։ Եվ միայն Փարիզում արտասահմանցի բժիշկներն էին փոքր-ինչ համարձակություն հավաքում ու խոսում այդ մասին»։ 

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Նախագիծը տեւելու է 10 ամիս՝ տարբեր ձեւաչափերով, որ հնարավորինս լայն լսարան ընդգրկեն։ Թանգարանի տնօրենն ասում է՝ իրենց նպատակը սուրճը պրոպագանդելը չէ, այլ մշակույթին ծանոթացնելը։ Ավարտին երկլեզու գիտահանրամատչելի պատկերագիրք են հրատարակելու, որում առաջին անգամ ներկայացվելու է սուրճի աշխարհում հայկական հետքը՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանում՝ սկսած 17-րդ դարից։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Ամփոփիչ միջոցառումը մոտ երկու տասնյակ թանգարանների՝ սուրճին առնչվող ցուցանմուշների ցուցադրությունն է լինելու՝ սկսած սուրճ բովող սարքերից, սրճեփներից մինչեւ հայ մեծերի սուրճի սպասք։ Ներկայացվելու են նաեւ մեծ թվով արխիվային լուսանկարներ։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

«Մի առանձին ու չափազանց հետաքրքիր բաժին հատկացրել ենք մենյուներին։ Երբ մեր գրական գործիչներին նվիրված երեկոներ են կազմակերպվել, կազմվել են հատուկ մենյուներ, եւ ճաշերի անվանումները բխել են նրանց ստեղծագործություններից, իրենց մարդկային տեսակից։ Դրանցում առանձնահատուկ տեղ ունի ըմպելիքի բաժինը եւ հատկապես՝ սուրճը։ Օրինակ, Կոմիտասին նվիրված երեկոներից մեկի մենյուն կազմված է Կոմիտասի անվան սկզբնատառերով եւ վերջին «ս»-ն սուրճն է։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Եղել են նաեւ հատուկ նկարազարդումներով մենյուներ, որոնք, ցավոք, չեն պահպանվել, բայց Վալերի Բրյուսովից մի վկայություն կա։ 1916 թվականին նա գնացել է Թիֆլիս՝ հայ գրականությանը նվիրված երեկոների։ Թումանյանը Բաշինջաղյանին պատվիրել է, որ այդ երեկոյի մենյուի հատուկ նկարազարդումն անի։ Հետո Բրյուսովը խնդրել է դա իրեն նվիրեն՝ որպես առանձնակի մի բան»,-պատմում է Տաթեւ Սարոյանը։

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարանի

Հանդիպումները փակ են։ Ըստ թեմայի՝ ընտրում են մասնագիտական լսարան, բայց ցանկացողներին էլ հնարավորություն են տալիս նախապես գրանցվել ու մասնակցել հանդիպումներին։ Տեսագրությունները հասանելի են թանգարանի յութուբի եւ ֆեյսբուքի էջերում։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին