Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով - Mediamax.am

exclusive
4217 դիտում

Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան


Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» ճանաչվել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային մրցույթի «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգի լավագույն 3 լուսանկարներից մեկը։

 

Առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող լուսանկարիչը հաղթում է հեղինակավոր այս մրցույթում։ Վաղինակ Ղազարյանը Մեդիամաքսին է տրամադրել պատերազմի ընթացքում եւ դրանից հետո արված որոշ լուսանկարներ։

 

Սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի լուրը լսելու հաջորդ օրը, իմ մեքենայով մեկնեցի Արցախ։ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում պարբերաբար եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում ու սահմանային բնակավայրերում։

 

Շրջում էի ու վավերագրում, փորձում էի թույլտվության ստանալ՝ առաջնագծում նկարահանումներ անելու համար։ Սկզբում նկարում էի քաղաքում ու գյուղերում` պատերազմից  առավել տուժած, ռմբակոծված հատվածները, բնակիչներին, զինվորներին, մարդկանց՝ մեկ օրում անհետացած կյանքի հետքերը:

 

Հետո եկավ հետպատերազմյան շրջանը, որը պակաս դրամատիկ չէր։ Տարածքներում ու բնակավայրերում, որ հանձնվելու էին Ադրբեջանին, շատերն այրում էին իրանց ձեռքով կառուցած տունը՝ դրա հետ, կարծես, այրելով ողջ կյանքը, որն ապրել էին այնտեղ։ Սա ինձ ինքնահրկիզման ակտ էր հիշեցնում։

 

Նկարահանումների ընթացքում մտածելու ժամանակ չունես, գործում ես ինտուիտիվ։  Պատկերի հետ կապված մտքերն ու ասոցիացիաները գիտակցության մեջ հետո են երեւակվում։ Սա նման է վիզուալ օրագրի, որը փաստագրում ես՝ նախապես  չպլանավորելով։

 

Պատերազմի ընթացքում երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին քեզ ինչ է սպասվում, եւ որեւէ բան ծրագրելն անիմաստ է դառնում։ Գերեզմանոցում շրջելիս՝ կարող ես հանդիպել ուրվականի պես թափառող սպիտակ ձիու, ռմբակոծված ճանապարհներին՝ մոլորված գառների, պատերազմի ավարտից հետո՝ մեզ այնքան մոտեցած ադրբեջանական դրոշների... Չնախատեսված հանդիպումները պատերազմական իրականության մեջ անխուսափելի են։

 

Սա ցավալի ճամփորդություն էր պատերազմի միջով։

 

Վաղինակ Ղազարյան

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Մավրիկ Միրզոյանը՝ իր քանդված տանը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Մավրիկ Միրզոյանի տան միջանցքը։ Նրա տղաները զինվորական են։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Շահեն Բալայանը՝ Մարտունի քաղաքի իր տանը, որի ռմբակոծումից կինը մահացել է, հարսը եւ թոռը՝ ծանր վիրավորվել։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Ռմբահարված տան բակ՝ Մարտունիում։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Ասկերանի Խրամորթ գյուղն է, որը Աղդամի շրջանը հանձնելուց հետո դարձել է սահմանամերձ: Քույր ու եղբայր Լիլին ու Գալուստն իրենց բակում են։ Հայ-ադրբեջանական նոր սահմանագիծը նրանց տանը շատ մոտ է։ Խրամորթի արոտավայրերն ու դաշտավայրերն անցել են Ադրբեջանին ու ապրուստի խնդիրը լրջացել է։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Հարվածային ԱԹՍ ՝ խոցված Մարտունու մատույցներում։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Հերթափոխից հետո քնած զինվորներ՝ Կոռնիձորի գյուղապետարանում:

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Չպայթած ռումբ՝ արձակած «Սմերչ» կայանից՝ Արցախի Իվանյան գյուղի  գերեզմանների հարեւանությամբ։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ ռմբակոծությունից հետո։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Բեկորային վիրավորում ստացած զինվորը՝ Ստեփանակերտի հիվանդանոցում։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Ստեփանակերտի գերեզմանոցում։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Ռմբահարված տան բակ՝ Մարտունիում։

 

 

 

Զինվորի գերեզման՝ Ադրբեջանին հանձնված Չարեկտար գյուղում։

 

 

 

Նոր Հայկաջուր գյուղը լքելուց առաջ մարդիկ այրում են իրենց տները։ Հաջորդ օրը գյուղը հանձնվելու է Ադրբեջանին։

 

 

 

Նոր Մարաղա, վերջին օրն է, գյուղը հանձնվելու է Ադրբեջանին։ Գյուղացիները տեղափոխում են՝ ինչ կարող են։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Մարտակերտի հարեւանությամբ մարտական դիրքում թափված սնունդ, նոյեմբերի 19, 2020 թ.։

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքի հարեւանությամբ։

 

 

 

Այրվող մեքենա Նոր Մարաղայում։ Գյուղն Ադրբեջանին հանձնելու վերջին օրն է:

 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Շուշիի մոտ հայկական վերջին դիրքն է։ Սպան նայում է 100 մետր հեռավորության վրա գտվող նոր տեղակայված ադրբեջանական դիրքին: Հայ ու ադրբեջանցի զինվորները պատերազմից հետո այլեւս չեն թաքնվում իրարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին