Հայոց բերդերն ու ամրոցները բացահայտող նախագիծ կմեկնարկի - Mediamax.am

exclusive
5230 դիտում

Հայոց բերդերն ու ամրոցները բացահայտող նախագիծ կմեկնարկի


Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում
Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում

Լուսանկարը` «Համշեն տուր»

Դարոյնք բերդը
Դարոյնք բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Դիարբեքիրի (Տիգրանակերտի) բերդը
Դիարբեքիրի (Տիգրանակերտի) բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում
Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում

Լուսանկարը` «Համշեն տուր»

Թղիթը
Թղիթը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Ղալինջաքարը
Ղալինջաքարը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Վանի բերդը
Վանի բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»


Թուրքագետ-պատմաբան Գեւորգ Պետրոսյանը առաջարկում է՝ վանքեր ու եկեղեցիներ այցելելուց զատ ու զուգահեռ, գտնել-տեսնել-ուսումնասիրել նաեւ հայկական կամուրջները, բերդերն ու ամրոցները։ Որպես «Հայոց բերդերն ու ամրոցները» նախագծի հեղինակ, վստահ է՝ Հայաստանում դրանց պակաս չկա։

 

Ոչ միայն եկեղեցի ու վանք

 

«Մենք շատ ենք լսել տարածված մի եզրույթ, ըստ որի՝ հայերը բերդեր ու ամրոցներ չեն կառուցել, այլ միայն եկեղեցի ու վանք։ Հավանաբար, սրա արդյունքում է, որ այսօր, «Հայաստանում ի՞նչ բերդ կամ ամրոց գիտեք» հարցին հիմնականում հնչում է ստանդարտ պատասխան՝ «Ամբերդ»»,- ասում է Գեւորգը։

 

Մինչդեռ հայկական բերդերը շատ են, հետաքրքիր, իրար չկրկնող ճարտարապետությամբ եւ պատմությամբ։

Ղալինջաքարը Ղալինջաքարը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Գեւորգը պատմում է, որ հայաստանյան բերդերից շատերն ավերված են, բայց կան նաեւ ամբողջական տեսքով պահպանվածները։ Երկու դեպքում էլ բերդերի պատերից պատմությունն է խոսում՝ կիկլոպյան ամրոցներից մինչ նորագույն շրջան:

 

«Եթե քարտեզի վրա Երեւանը շրջանագծի մեջ վերցնենք, հետաքրքիր բերդեր կտեսնենք։ Հայաստանում դրանք շատ յուրահատուկ են, երբեմն նաեւ լավ պահպանված, ինչպես օրինակ՝ Բջնիի բերդը։ Շատ հետաքրքիր են Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների ստորոտին գտնվող Սեւաբերդն ու Թղիթը, Արագածոտնում Կոշի ու Արուճի բերդերը։ Իսկ Լոռիում, Տավուշում եւ Շիրակում բերդերի թիվը ավելի շատ է, դրանց հանդեպ հետաքրքրությունը պետք է մեծացնել, ինչպես դա արվեց Դաշտադեմի Քաղենիի ամրոցի օրինակով»։

Թղիթը Թղիթը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Դաշտադեմի Քաղենիի ամրոցը միջնադարյան դղյակ է եղել, բնական պաշտպանություն չի ունեցել եւ պաշտպանվել է պարիսպների միջոցով։ 2007-ին մասամբ վերականգնվել է։ Այսօր այն գրավիչ է զբոսաշրջիկների համար։  

 

Աշխարհագրությունը լայն է

 

Բերդերի ու ամրոցների տեղանքն ու պատմությունը «Համշեն տուր»-ը ուսումնասիրում է գրականությունից, հին ու նոր աշխատություններից օգտվելով,  նորագույն տեխնոլոգիաներով։ Խոստովանում է՝ ժամանակակից լավ ուսումնասիրություններ կան, բայց նույնիսկ դրանք բավարար չեն։

 

«Մենք վերցրել ենք ավելի լայն աշխարհագրություն։ Երբ սահմանները բացվեն, կայցելենք Արցախում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում գտնվող հայկական բերդեր ու այն ամրոցներ, որոնք եղել են հայկական թագավորությունների կազմում։

Դարոյնք բերդը Դարոյնք բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Դրանք հարյուրավոր են, միայն Կիլիկիայում ավելի քան 150 բերդ կա, որոնք կառուցել կամ վերակառուցել են հայերը, եւ դրանք շատ լավ են պահպանվել։  Մեկն, օրինակ, Լեւոնկլանն է, որը կոչվում է նաեւ Օձերի բերդ կամ Օձաբերդ: Բերդի զգալի մասը պահպանվել է, պարսպաշերտերը կանգուն են»։

 

«Համշեն տուրը» նախկինում էլ է կազմակերպել այսօրինակ տուրեր, եւ այցելությունների արդյունքները ի մի բերելով, որոշել են իրականացնել հատուկ նախագիծ, որով խոշորացույցի տակ կպահվեն բերդերը։ Առաջիկա պլանավորված ուղղություններից են Համշենը, Կիլիկիան ու Միջագետքը։

 

«Նախագիծն ապագայում ներգրավվելու է տարբեր մասնագետներ, որպեսզի զբոսաշրջային այցից զատ, նաեւ ուսումնասիրություններ իրականացնենք, բացահայտենք ու հանրայնացնենք հայկական պատմական բերդերն ու նմանատիպ կառույցները»։

Վանի բերդը Վանի բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»

Հանրայանացումն իրականացնելու են նախ սոցիալական ցանցերում՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները, հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր, ֆոտոշարքեր ու ֆիլմեր։

 

«Այս ամենը գիտական հենք ունի։ Ինքս լինելով պատմաբան ու տուրերը կազմակերպելով գիտնականների խմբի հետ, հասկանում եմ, որ այս ամենը գիտական ուսումնասիրություններ է պահանջում, ուստի կկազմակերպենք նաեւ գիտահետազոտական արշավներ։ Մենք շատ հաճախ մարդկանց տանելու ենք ոչ թե գտածը ցույց տալու, այլ միասին բացահայտումներ անելու»։

Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում Զիլ ամրոցը պատմական Պոնտոսում, Տրապիզոնի նահանգի Համշենի գավառում

Լուսանկարը` «Համշեն տուր»

Բերդերն ու ամրոցները բաժանվելու են աշխարհագրական հատվածների։ Օրինակ, կլինի Կոտայքի ուղղություն։ Այնտեղի տեսարժան վայրեր հնարավոր կլինի այցելել մեկ օրում։ Կիլիկայի ուղղությամբ տուրը կտեւի 9-10 օր։ Արեւմտյան Հայաստանի հետ կապված ծրագրերն առհասարակ ավելի բազմազան կլինեն։

 

Կազմն անսովոր է

 

Տուրիզմով զբաղվող «Համշեն տուր»-ի կազմում գիտնականներ են։ Գեւորգ  Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելություններից ու տուրերից բացի, զբաղվում են հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությամբ, երբեմն նաեւ պահպանմամբ։

Դիարբեքիրի (Տիգրանակերտի) բերդը Դիարբեքիրի (Տիգրանակերտի) բերդը

Լուսանկարը` «Համշեն տուր»

«Մեր այցելությունները շատ էմոցիոնալ են, եւ մենք հաճախ ենք կրկնում, որ մեր ուղեւորությունների հիմքում զգացմունքներն են եւ մենք պետք է զգույշ աշխատենք։ Մեր տուրերին մասնակցողների մի մասը գնում է արմատների փնտրտուքով, ոմանք՝ արյան կանչով։ Պատմական Հայաստանը մեր գիտակցության տարբեր շերտերում է, եւ մեզանից շատերն են երազում տեսնել Վանա լիճն ու Անին, պտտվել Կարսում, նայել Մշո դաշտերին։ Հենց այս հիմքով ու պատճառով, տարիների ընթացքում ձեւավորվեց մեր կարգախոսը՝ «Երազանք իրականացնողները»»։

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին