Պավել Դոբրովսկին բացահայտում է Արարատի «մյուս կողմը» - Mediamax.am

exclusive
18437 դիտում

Պավել Դոբրովսկին բացահայտում է Արարատի «մյուս կողմը»


Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Մասյաց վիհը
Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Մասյաց վիհը
Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Մասյաց վիհը
Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Արարատը
Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Պավել Դոբրովսկին
Պավել Դոբրովսկին

Լուսանկարը` Պ. Դոբրովսկու արխիվից


Չեխ ֆոտոլրագրող Պավել Դոբրովսկին շուրջ 80 երկրում է եղել, բայց աշխարհում կա մի վայր, որտեղ նա շատ հաճախ է սիրում այցելել ՝ Թուրքիայի արեւելքը: Պավելն ավելի քան 20 անգամ եղել է Արարատ լեռան տարածքում: Հայաստան երբեւէ չի եկել, ուստի Արարատը տեսել է միայն թուրքական կողմից: Չեխ ֆոտոլրագրողն ասում է՝ լեռան շրջակայքում իրեն շատ հանգիստ է զգում, սիրում է շփվել տեղի բնակիչների հետ:

 

Պավել Դոբրովսկու Արարատի լուսանկարները պատահաբար բացահայտել ենք Flickr հարթակում եւ խնդրել ենք նրան պատմել իր ուղեւորությունների եւ Արարատի ուսումնասիրությունների մասին:

 

Նրանց աշխարհը բացահայտելու համար

 

Ես հաճախ եմ ճամփորդում, կարծում եմ՝ շատ կարեւոր է տեսնել աշխարհն ու տարբեր ազգերի հետ անմիջական շփման արդյունքում պատմություններ գրել: Մենք ապրում ենք տեղեկատվական հասարակությունում, ու մարդկանց համար շատ դժվար է կողմնորոշվել այսօրվա իրականության մեջ: Այդ պատճառով կարեւոր եմ համարում մարդկանց հետ զրուցելը, տեղացիների հետ քննարկումներ ունենալը, դրանք հիշելն ու գրի առնելը, ինչպես նաեւ այդ ամենը լուսանկարելը․ չէ՞ որ լուսանկարները ժամանակի սառեցված պահերն են:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Ուղեւորություններիս ընթացքում օրագիր եմ պահում ու ամեն երեկո նոթեր եմ անում, թե ինչ պատահեց ինձ հետ ու ինչ զգացումներ ունեցա այդ պահին: Երբեմն այս օրագիրն օգտագործելով՝ հոդվածներ եմ գրում չեխական ամսագրերի համար, որպեսզի տեղացիներին ծանոթացնեմ տարբեր ժողովուրդների հետ:

 

Որպես կանոն, քաղաքական հոդվածներ չեմ գրում, քանի որ կան երկրներ, որտեղ հենց սկսում ես մարդկանց հետ քաղաքականությունից խոսել, հանկարծ հետեւումդ 2-3 ոստիկան ես նկատում, որոնք կարծում են՝ դու լրտես ես: Ճանապարհորդելիս պետք է զգույշ լինեմ, թե ինչ եւ ում հետ եմ խոսում, դրա համար տեղացիների հետ չեմ զրուցում քաղաքական հարցերի մասին, փոխարենը հետաքրքրվում եմ նրանց կյանքով ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք նայում աշխարհին:

 

Երազանք՝ բարձրանալ Հայաստանի լեռները

 

Երբեք չեմ եղել Հայաստանում ու դրա համար շատ տխրում եմ: Մի քանի հայ ընկեր ունեմ, կցանկանայի մի օր նրանց այցելել: Ավելի քան 20 անգամ եմ եղել Արարատի շրջակայքում: Ամեն անգամ, երբ այդ լեռան կողքին եմ, տեսնում եմ Երեւանի լույսերը, դրանք շատ հեռու չեն: Պարզ օրերին անգամ երեւում են Արագածի շուրջը գտնվող լեռները: Երազանք է դարձել այդ սարերն այցելել. սիրում եմ ժայռեր մագլցել, դրանց շուրջը քայլել:

Պավել Դոբրովսկին Պավել Դոբրովսկին

Լուսանկարը` Պ. Դոբրովսկու արխիվից

Սովորաբար իմ ուղեւորությունները գծում եմ ըստ հին ճամփորդական կամ պատմական գրքերի. համացանցից շատ չեմ օգտվում եւ իրականում չեմ էլ հետեւում սոցիալական ցանցերին, որովհետեւ ուզում եմ տեսնել պատմությունը, որը, ըստ իս, շատ ավելի մոտ է մարդկանց:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Երբ Թուրքիայում եմ, չեմ սիրում ժամանակս Ստամբուլում անցկացնել, նախընտրում եմ լինել երկրի այլ հատվածներում, որովհետեւ իրական երկիրն այնտեղ է:

 

Պատճառը, թե ինչու եմ այդքան հաճախ այցելում Թուրքիա, այն է, որ ես սիրում եմ այն քուրդ ժողովրդին, որն Արարատի շրջակայքում է ապրում: Այդտեղ մի լավ ընկեր ունեմ, ամեն անգամ երբ այցելում եմ, նույն ընտանիքն է ինձ հյուրընկալում, ասես, նրանց ընտանիքի անդամը լինեմ: Սիրում եմ գտնվել լեռան շրջակայքում, հատկապես, որ տարածքում զբոսաշրջիկներ չկան:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Զբոսաշրջիկները սովորաբար ցանկանում են տեսնել ամենալավը, ինչ Թուրքիան է առաջարկում, ուստի հիմնականում գնում են Ստամբուլ կամ մյուս մեծ քաղաքներ: Բացի այդ, մարդիկ կարծում են՝ Արեւելյան Թուրքիան վտանգավոր է այցելության համար, նույնիսկ թուրքերն են խուսափում արեւելք գնալ․ կարծում են՝ քրդերը վտանգավոր են:

 

Առաջին ուղեւորությունը

 

2001 թվականին առաջին անգամ տեսա Արարատ լեռը՝ Իրան էի ճամփորդում։ Ստամբուլից Թեհրան էի ուղեւորվում ավտոբուսով, ճանապարհին քնել էի, երբ սահման հասանք, արթնացա, պատուհանից Արարատը տեսա եւ ցնցվեցի: Իհարկե, լսել էի Արարատի մասին, բոլորը գիտեն այդ լեռը, բայց չէի սպասում, որ Արարատն այդքան տեսանելի, հսկայական, հզոր, ուժեղ եւ գեղեցիկ կլինի: Սովորաբար, երբ բարձր լեռ ես տեսնում, այն շրջապատված է լինում այլ լեռներով, բայց այս դեպքում այն միակն է: Արարատն առանձնահատուկ է, շատ հեռվից էլ կարող ես տեսնել․ միայնակ լեռ է՝ փարոսի պես կանգնած:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Չեմ կարող ասել, որ լեռան մի կողմը մյուս կողմից ավելի լավն է. լեռները բոլոր կողմից են գեղեցիկ: Ինձ համար Արարատը լեռ է, որ լի է պատմությամբ եւ իմաստությամբ: Շատ հանգիստ եմ ինձ զգում Արարատի մերձակայքում:

 

Այդ ուղեւորությունից հետո որոշեցի վերադառնալ եւ բարձրանալ գագաթը, մեկ կամ երկու տարի անց վերջապես արեցի դա: Այդ օրվանից ի վեր, ամեն տարի այցելում եմ:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Լուսանկարներ՝ նույնիսկ արգելված վայրերից

 

Մի գեղեցիկ պատմություն ունեմ այն տեղանքի մասին, որը կոչվում է Մասյաց վիհ կամ Սուրբ Հակոբի անդունդ (Ahora Gorge): Այս տարածք սովորաբար չի թույլատրվում այցելել, բայց մի օր իմ բախտը բերեց:

Մասյաց վիհը Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Շուրջը ոչ մի զինվոր չկար, ուստի ավտոմեքենայով գնացի եւ բարձրացա: Այնտեղ մի քուրդ տղայի հանդիպեցի, որն ասաց, որ ուզում է հատուկ մի վայր ցույց տալ:

Մասյաց վիհը Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Ինձ տարավ մի փոքրիկ քարանձավ, որ սարի ներսում էր գտնվում, քարանձավի պատերը պատված էին հայկական գրություններով։ Կախարդական րոպեներ էին: Հայ ուխտավորները, դեպի լեռը գալով, գիշերն անցկացնում էին քարանձավում ու իրենց հետեւից գրություններ ու խաչեր էին թողնում:

Մասյաց վիհը Մասյաց վիհը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Եթե հարցնեք՝ արդյո՞ք ունեմ այս քարանձավի լուսանկարներից, կասեմ ՝ ոչ, քանի որ երբեմն լուսանկարել նշանակում է այդ տարածքը փչացնել: Երբեմն ավելի լավ է պարզապես նայել եւ թողնել-հեռանալ՝  առանց լուսանկարելու: Այնպես որ, քարանձավի նկար չունեմ, բայց Մասյաց վիհից մի քանի լուսանկարներ արել եմ:

 

Արարատի մարդիկ

 

Կարծում եմ՝ տեղի բնակիչները գնահատում են այն, ինչ ունեն․նրանք են այժմ Արարատի մարդիկ։ Ամեն առավոտ արթնանում են ու Արարատը տեսնում հենց իրենց տան կողքին: Մտածում եմ, որ նրանք շատ յուրահատուկ են եւ տարբերվում են մյուս քրդերից։ Ում հետ խոսել եմ, նկատել եմ, որ հարգում են հայկական մշակույթը եւ հայ ժողովրդին: Կարող եմ ասել, որ տեղի բնակիչները տեղյակ են այդ վայրերի մասին ու գիտակցում են, որ դրանց պահպանությունը կարեւոր է:

Արարատը Արարատը

Լուսանկարը` Pavel Dobrovsky

Այնքան շատ վայրեր կան, որ ակնհայտորեն կապված են հայերի պատմության հետ: Բացի այն եկեղեցիները, որոնք բոլորին ծանոթ են, այդտեղ կան նաեւ փոքր եկեղեցիներ, երբեմն միայն ավերակներ եւ քարեր են, բայց տեղացիները գիտեն դրանց մասին, նրանք ձեզ կասեն, որ դրանք նախկինում հայկական եկեղեցիներ են եղել: Տեղի ապրողների համար հայ պատմական շինությունները շատ կարեւոր են․ նրանք գիտակցում են՝ եթե դրանք պահպանեն, զբոսաշրջիկները կգան հատկապես այդ վայրերն այցելելու համար։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին