Հայկական «խելացի» աղբարկղն արդեն իրականություն է - Mediamax.am

8406 դիտում

Հայկական «խելացի» աղբարկղն արդեն իրականություն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Կազարյանը
Հայկ Կազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Կազարյանը
Հայկ Կազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Խաչատրյանը
Արման Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական «խելացի» աղբամաններն արդեն իրական են։ Հոկտեմբերի 11-ին «Ռե-Ապագա» բարեգործական հիմնադրամը ներկայացրեց իր տեսակով առանձնահատուկ «ՍմարտԱպագա» վերամշակման տարան։

 

«Անսովոր» աղբարկղը

 

«Ընտանիքով Հայաստանից հեռացել ենք 1994 թվականին։ 2006 թվականից սկսեցի Հայաստան գալ եւ միշտ ծանր սրտով էի վերադառնում Կանադա, որովհետեւ իսկապես չէի ցանկանում հետ գնալ։ Վերջապես վերադարձել եմ եւ չեմ պատրաստվում հեռանալ, հատկապես երբ կարող եմ լավ բան անել հայրենիքիս համար»,- ասում է «ԱպագաՔոմյունիթի» ընկերության մարքեթինգի տնօրեն Հայկ Կազարյանը։

 

Ընկերությունը 2018 թվականից սկսած իրականացնում է թափոնների հավաքում տներից եւ գրասենյակներից, որի բաժանորդագրության վճարը տարեկան $ 16 է։ Թափոնների հանձնումն ավելի գրավիչ դարձնելու եւ համայնքն ընդարձակելու համար ընկերության հիմնադիրները երկար ժամանակ մտածում էին «խելացի» աղբամաններ ստեղծելու շուրջ։

Հայկ Կազարյանը Հայկ Կազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նայելով տարային, կարող եք ենթադրել, որ այն սովորական աղբաման է, պարզապես ավելի գեղեցիկ է զարդարված։ Իրականում, այն իր տեսակով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է տալիս հեղափոխելու վերամշակումը Հայաստանում՝ պարգեւատրելով քաղաքացիներին իրենց էկովարքագծի համար»,- մանրամասնում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խելացի» աղբարկղից օգտվելու համար պետք է գրանցվել www.apagacommunity.com կայքում եւ ստանալ QR կոդ։ Անհրաժեշտ է այն սքանավորել սարքի համապատասխան հատվածում, որից հետո աղբարկղը բացվում է եւ կարելի է նետել մաքուր եւ վերամշակելի պլաստիկը։ «ՍմարտԱպագա» տարան այն կշռում է եւ տալիս «Ապագա միավորներ»՝ գործընկեր կազմակերպություններից զեղչեր ու նվերներ ստանալու հնարավորությամբ։

 

«Այսպես շարունակելը սխալ է...»

 

Նախագիծը իրականություն է դարձել ՀԲԸՄ-ի գլխավորած Bridge4CSO ծրագրի շրջանակում՝ Եվրամիության ֆինանսական աջակցության շնորհիվ։

 

«Խելացի» աղբամանի նախագծումն իրականացրել է «Լոկատոր» ընկերությունը, որի տնօրեն Արման Խաչատրյանը ուրախությամբ է հիշում համագործակցության մեկնարկը։

 

«Պատմությունը մեզ համար սկսվեց նրանից, երբ Միշան (խմբ․՝ «ԱպագաՔոմյունիթիի» համահիմնադիր Միխայիլ Զամսկոյը) եկավ մեր գրասենյակ եւ ասաց, որ իրենք հասկանում են՝ այդպես շարունակելը սխալ է, իսկ մենք ինժեներական ընկերություն ենք եւ կարող ենք ստեղծել նման սարք։ Սկսեցինք առաջարկներ քննարկել, շուտով մեզ միացավ նաեւ Սեդրիկը (Խմբ․՝ «ԱպագաՔոմյունիթիի» համահիմնադիր Սեդրիկ Սոլմզը), հետո արդեն Հայկը։ Ճիշտ չի լինի ասել, որ սարքն ինչ-որ մեկն է ստեղծել, քանի որ այն միասնական աշխատանքի արդյունք է։ Մենք իսկապես շատ ուրախ ենք, որ առաջինը հենց մենք ենք նվիրում սարքը «Ռե-Ապագա» հիմնադրամին»։

Արման Խաչատրյանը Արման Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեղափոխություն վերամշակման ոլորտում

 

Աշխարհում գոյություն ունեն թափոնների կառավարման բազմաթիվ օրինակներ։ Հայկ Կազարյանը բացատրում է, ինչու են մշակել սեփական տարբերակը։

 

«Թափոնների վերամշակումը այնքան էլ շահութաբեր չէ։ Դրա հավաքման եւ տրանսպորտային ծախսերը հաճախ ավելի թանկ արժեն, քան թափոնն ինքնին։ Շատ երկրներում թափոնների կառավարումը ֆինանսավորվում է հարկատուների կողմից կամ դեպոզիտային համակարգով։ 21-րդ «Սմարտ Ապագա» աղբամանի գործարկումից հետո աշխարհում առաջին անգամ վերամշակումը կդառնա ինքնաֆինանսավորվող։ Այլ խոսքով, աղբամանների պահպանման, աշխատավարձերի, թափոնների տեղափոխման եւ մյուս բոլոր ծախսերը կծածկվեն աղբամանների աշխատանքի շնորհիվ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր «ՍմարտԱպագա» տարա կդառնա կանաչ գոտու կենտրոն։ Այն կֆինանսավորվի մեկ կամ մի քանի հովանավորների կողմից, որի շրջանակում ընկերությունները ոչ միայն կստանձնեն իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, այլեւ կկարողանան տեղադրել իրենց գովազդը տարաների վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում կլինեն նաեւ ներհավելվածային գովազդներ, որոնք դիտելով քաղաքացիները կկուտակեն միավորներ։

 

Դեպի 21-րդը

 

Հայկ Կազարյանի խոսքով՝ տարաների ֆինանսավորման նկատմամբ հետաքրքրությունն արդեն իսկ նկատելի է։

 

«8 տարաների ստեղծման համար արդեն ունենք պայմանավորվածություններ որոշ ընկերությունների հետ։ Դրանցից մեկն անգամ համաձայնել է ֆինանսավորել միանգամից 3 տարա»,- նշում է Հայկը։

Հայկ Կազարյանը Հայկ Կազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին սերնդի տարան տեղադրված է Մերգելյան ինստիտուտի տարածքում։ Հիմա այն կարողանում է հավաքել 15 կգ պլաստիկ։ Հաջորդ տարաները կլինեն ավելի կատարելագործված, կկարողանան սեղմել պլաստիկն ու դրա հաշվին տեղավորել 80 կգ, նաեւ կորոշեն նետվող իրը ինչ նյութից է, արդյո՞ք մաքուր է, թե ոչ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադիրները հույս են հայտնում, որ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կունենան 10 տարաներ, իսկ ծրագրի ամբողջական ավարտը կախված է դրա հետագա ֆինանսավորումից։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին