Black Sabbath-ը Նարեկացի միությունում. She’s gone-ի նոր ծնունդը - Mediamax.am

exclusive
8181 դիտում

Black Sabbath-ը Նարեկացի միությունում. She’s gone-ի նոր ծնունդը


Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը
Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Կարեն Անտոնյանն ու Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին
Կարեն Անտոնյանն ու Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Նարեկ Հարթունյանը
Նարեկ Հարթունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Արտեմ Խաչատուրը
Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը
Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը
Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Արտեմ Խաչատուրը
Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Արտյոմ Մակարյանը եւ Թոնի Այոմին
Արտյոմ Մակարյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Նախապատմություն

 

2019թ. ապրիլին Մեդիամաքսը սկսեց Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակի նախապատրաստման ակտիվ փուլը եւ ռոք-աստղերի այցի ծրագրի քննարկման ժամանակ Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանն առաջարկեց հյուրերին հրավիրել Նարեկացի արվեստի միություն:

 

Կարեն Անտոնյանն ու Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին Կարեն Անտոնյանն ու Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի եւ «Նարեկացի» նվագախմբի կոմպոզիտոր եւ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի հետ հանդիպման ժամանակ որոշեցին հյուրերին անակնկալ մատուցել եւ մեկական հիթ նվագել Deep Purple-ի եւ Black Sabbath-ի երգացանկից:

 

Նարեկացի արվեստի միության դուռը ռոքի աստղեր Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին եւ Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին բացեցին հունիսի 5-ին, ժամը 14։45։ Մեդիամաքսի թղթակիցը միության դուռը բացել էր նրանց ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ:

 

Մինչ հյուրերը կգային 

 

-Տեսեք, իրենք ռոքի Բեթհովեններն են։ Իրենց չեք կարող զարմացնել, բայց այնպես պետք է անեք, որ ցանկություն ունենան նստելու եւ լսելու ձեզ, - երիտասարդ երաժիշտներին դիմեց բեմահարթակի մոտ կանգնած Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը։

 

Նարեկ Հարթունյանը Նարեկ Հարթունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

-Եթե ձեզ հետ զրույցի բռնվեն ու ձեզ հարցեր տան, չամաչեք անկեղծ լինելուց եւ հարցերին ազնվորեն պատասխանելուց։ Ամոթ չէ, որ դուք որեւէ բան չիմանաք նրանց մասին, ամոթ չէ, որ դուք անգիր չիմանաք նրանց երաժշտական անցյալը, ամոթ կլինի, եթե փորձեք պատասխանել այնպիսի հարցերի, որոնց պատասխանը չգիտեք, լա՞վ։ Հիմա 30 րոպեով դադար տանք ու պատրաստվենք, - ասաց «Նարեկացի» նվագախմբի կոմպոզիտոր եւ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը ու գնաց իր սենյակ՝ պատրաստվելու։

 

Արտեմ Խաչատուրը Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Սենյակներում

 

Նարեկ Հարթունյանի հետ առանձնանում ենք իր աշխատասենյակում։ Մինչ զրույցը սկսելն ասում է, որ Deep Purple-ի գործերից երկու երգ է ուզում առանձնացնել.

 

- «Smoke on the water», «Child in Time» իմ նախընտրելիներից են։ Երիտասարդ տարիքում շատ էի լսում դրանք։ 

 

Պարզում եմ, որ «Smoke on the water»-ը հնչելու է նաեւ հյուրերի համար, բայց անսպասելի մատուցմամբ՝ ազգային նվագարաններով։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

- Մեդիամաքսի շնորհիվ իրենք գալիս են այստեղ, եւ մեզ համար նրանց ընդունելը մեծ պատիվ է։ Շատ ենք ուզում մեր հարգանքը, մեր սերը նրանց փոխանցել եւ մի շատ յուրահատուկ նվեր ենք պատրաստել՝ ազգային նվագարաններով մատուցելու ենք այն, ինչ իրենք սովոր են լսել ռոքի համար նախատեսված երաժշտական գործիքներով։

 

- Իսկ ինչու՞ է անձամբ ձեզ համար կարեւոր նրանց այցը։

 

- Նման մեծությունները կարող են ուրիշ հարթակներում լինել, ուրիշ երկրներում շրջել, ուրիշ գործեր անել, բայց նախընտրում են օգնել մեր երկրին, եւ ընդունել ձեր հրավերը։ Այս փաստը շատ բանի մասին է խոսում։ Ու նաեւ փաստում է, որ նրանք պարզ ու բաց մարդիկ են։

 

Հարթունյանի աշխատասենյակի կողքին թառի լարերն է ձգում Արտեմ Խաչատուրը։ Հարցնում եմ, թե արդյո՞ք ռոքը չի դադարի ռոք լինելուց, եթե հնչի ազգային երաժշտական գործիքներով։

 

Արտեմ Խաչատուրը Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

-Ամենեւին։ Այնքան հետաքրքիր գործ է ստացվել, կլսեք, կհամոզվեք։ Ռոքը հարստանում է մեր նվագարաններով եւ ռոքի մեջ վերաապացուցվում է մեր նվագարանների հարստությունը։ Վստահ եմ, որ ներշնչվելու են։ Ժողովրդական նվագարանները տեխնիկական ավելի բարդ բաներ են նվագում։ Միակ խնդիրը ռոքի երանգը ու «բնավորությունը» պահպանելն է։ Լսեք, ու վերջում ինքներդ կասեք, թե նվագարաններով ռո՞քն է ավելի դժվար կատարելը, թե ազգայինը, - ասում է Արտեմ Խաչատուրը։

 

8 տարեկան Արտյոմը

 

Էդիթ Մաթեւոսյանը «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբ անդամներից է, խոստովանում է, որ ռոքին էլ, հյուրերին անծանոթ է, բայց ռոք նվագելն այս տարբերակով շատ հաճելի էր։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Մոտենում ենք նվագախմբի անդամներից Լիլիթ Բալաբեկյանին։ Ոգեւորված պատմում է, որ շատ ազգային նվագարանների հետ անհամատեղելի թվացող ժանրի խառնուրդի արդյունքում շատ հետաքրքիր գործ է ստացվել։

 

- Միակ բարդությունը երաժշտության ոճը զգալն էր, մեզ համար ավելի հեշտ կլիներ դասական նվագել, քան ռոք։ Բարդ չէր, պարզապես պետք էր ռիթմը լսել ու զգալ։ Ես անձամբ շատ եմ սիրել Black Sabbath-ի «She is gone»-ի մեր տարբերակը։

 

Սրահի անկյունում նստած է փոքրիկ տղա։ 8 տարեկան է Արտյոմ Մակարյանը, բայց Թոնի Այոմիին ոչ միայն գիտի, այլեւ անհամբեր է սպասում։

 

-Ես էլ եմ երաժիշտ։ Դհոլ եմ նվագում։ Այդ գործիքը շատ եմ սիրում։ Եղբայրս դուդուկ է նվագում։ Ինքն էլ այդ գործիքն է սիրում։ Ես սիրում եմ իրեն լսել, բայց ավելի շատ ու ամենաշատը Սերժ Թանգյանին եմ սիրում։ Ռոք շատ եմ սիրում։ Գիտես ինչո՞ւ,- հարցազրույցը հակառակ ընթացքով է շրջում Արտյոմը։

 

-Ինչո՞ւ։

 

-Որովհետեւ մեջն ամեն ինչ կա, դուդուկից մինչեւ դհոլ, ամեն ինչ ռոքը «տեղավորում է»։ Մի բան կարո՞ղ եմ խնդրել։

 

-Ահա։

 

-Կօգնե՞ս վերջում մոտենամ ու իրենց հետ նկարվեմ։

 

-Կփորձեմ։

 

Արտյոմ Մակարյանը եւ Թոնի Այոմին Արտյոմ Մակարյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

-Բայց տես, ռոք նվագողի պես դաջվածքներ ունեմ, չես վախենա, չ՞է։

 

-Չէ։

 

- Դե չմոռանաս ինձ օգնես, ինստագրամ եմ գցելու նկարը։

 

Նվերը

 

«Նարեկացի» նվագախումբը սկսում է նվագել։ Ընդամենը հինգ գործ է՝ խնամքով, շատ երկար ընտրված։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Խաչատուր Ավետիսյանի «Անուրջներին» հաջորդում է Deep Purple-ի «Smoke on the water»-ը, հետո հնչում է Արամ Խաչատրյանի «Լեռնեցիների հին ու նոր պարերը»: 

 

 

«Smoke on the water»-ը միանգամից են ճանաչում: Բայց երբ նվագախումբը սկսում է կատարել Black Sabbath-ի «She is gone» բալադը, թվում է, որ Թոնի Այոմին միանգամից գլխի չի ընկնում, թե ինչ է լսում: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Իսկ մի քանի վայրկյան հետո բոլորը գիտակցում են, որ շատ լիրիկական «She is gone»-ը Արտեմ Խաչատուրի ու իր սաների շնորհիվ ավելի հուզիչ է դարձել:

 

 

Երգացանկը փակում է «Արցախյան հարսի պարեղանակ. նոր ուզունդարա» գործը։ Բոլոր գործերը կատարում են ազգային նվագարաններով, իսկ առաջին շարքից հաճախ հնչում է «Օհ, ֆանտաստիկ է» արտահայտությունը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Առաջին շարքում նստած են Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին, որոնց խմբերը մի քանի հարյուր միլիոն սկավառակ են վաճառել ամբողջ աշխարհում: Համերգի ավարտից հետո նրանք ասում են համերգի մասնակիցներին, թե որքան շնորհալի ու տաղանդավոր երաժիշտներ են նրանք: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Այնքան անկեղծ ու ոգեւորված են ասում, որ նվագախմբի անդամների աչքերի փայլն ու ներքին հպարտությունը դահլիճում դրական էներգիայի շոշափելի ալիքներ է ստեղծում:

 

Վերջում էլ Թոնի Այոմին Արտեմ Խաչատուրին խնդրում է ցույց տալ թառը եւ ուշադիր ուսումնասիրում է այն:

 

Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը Թոնի Այոմին եւ Արտեմ Խաչատուրը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին