exclusive
3143 դիտում

Ուսուցիչ Արան երազում է Նորշենը դարձնել Արցախի տեխնոկենտրոն


Արա Հարությունյանը
Արա Հարությունյանը

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից


Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի, մոտ 300 բնակիչ եւ 80 տնտեսություն: Բնակիչները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվումˋ անասնապահությամբ ու հողագործությամբ: 2017թ. սեպտեմբերին Նորշեն «գործուղված» ուսուցիչ Արա Հարությունյանը վստահ է, որ գյուղը կարելի է այլ ուղիով տանել, օրինակˋ դարձնել Արցախի տեխնոլոգիական կենտրոն:


Ինժեներ-նախագծող Արան «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրով աշխատում է Նորշենիˋ 54 աշակերտ ունեցող դպրոցում, ֆիզիկայի ուսուցիչ է, ազգային պարերի խմբակ ունի: 


Դասը հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելու նպատակով Արան որոշում է դասարանումˋաշակերտների սեղանին, ստեղներ տեղադրել: Ուսուցչի հարցին պատասխանելու համար աշակերտները սեղմում են ստեղնը, իսկ ուսուցչի սեղանի վահանակին վառվում է համապատասխան լամպը: Արան գաղափարը ներկայացրեց Awesome հիմնադրամին, հաղթեց ու փոքր դրամաշնորհով ստեղծեց «ՆորՇենԼաբ»-ը:

 

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

 

Նոր մեթոդի ներդրմանն աշակերտները ոգեւորությամբ էին հետեւում, ու Արան սկսեց մտածել ռոբոտաշինության լաբորատորիայի մասին, որտեղ կարող է երեխաներին տեխնոլոգիական գիտելիքներ տալ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի օգնությամբ անհրաժեշտ սարքավորումներ ստացան, իսկ 2018թ. հունվարին Նորշենի դպրոցում բացվեց Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:

 

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

 

«2 խմբակ ունենք, կոչել ենք ծրագրավորման լեզուների անուններովˋ «Աղվես» ու «Կրիա»: Սկզբում նորություն էր, շատերն էին գալիս, հետո ոմանք դուրս եկան, ուրիշները միացան: «Աղվես»-ը խաղային ծրագրավորում է, բայց երբ անցնում ենք ավելի բարդ խնդիրներիˋռոբոտ մոդելավորել, վարել, ոմանց գիտելիքները չեն բավարարում: Բայց դասերին մասնակցել կարող են բոլորը»:

 

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

 

Նորշենի աշակերտներն արդեն զգալի հաջողություններ ունեն: Նրանց շնորհիվ կենսաբանության դասարանը մեթոդական լաբորատորիա ունի: Արայի օգնությամբ ծրագիր էին գրել, ներկայացրել մրցույթի ու հաղթել: Նորշենի արմաթցիները վերջերս մասնակցել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում կայացած «Լաբիրինթոսից ելք գտնելու» ռոբոտների մրցույթին ու երկրորդ տեղը գրաված թիմի կազմում էին: Նորշենի աշակերտները Sevan Startup Summit-ում Արցախի միակ ներկայացուցիչն են, մասնակից կունենան նաեւ DigiCamp-ում:

 

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

 

Հաջողություններից ոգեւորվածˋ Արան Արցախի կրթության եւ գիտության նախարար Նարինե Աղաբալյանին առաջարկել է Նորշենը դարձնել Արցախի տեխնոլոգիական կենտրոն, ցուցահանդեսներ, տեխնոլոգիական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել: Որպես առաջին քայլˋ քննարկում են ArtsakhTechExpo-ի անցկացումը: 

 

Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածի համաձայնˋ Expo-ն տեղի կունենա հոկետեմբերի վերջինˋ Ստեփանակերտում (վատ ճանապարհների ու թույլ  զարգացած ենթակառուցվածքների պատճառով Նորշենում առայժմ հնարավոր չէ անցկացնել): 

 

Լուսանկարը` Արա Հարությունյանի արխիվից

 

«Expo-ն Արցախի տեխնոլոգիական կազմակերպությունների միջեւ մրցակցություն  կստեղծի, կօգնի ներկայանալի լինել տեխնոլոգիական աշխարհում: Երկրորդˋ հանրությունը կսկսի հետաքրքրվել, «տեխնոլոգիա» բառն ավելի շոշափելի կդառնա: Մարդը կգա, մի նոր բան կտեսնի, կմտածի, որ իր երեխան կարող է կրթվել այդ ուղղությամբ, ինքը կարող է աշխատել այդ ուղղությամբ, եթե ունի գիտելիք: Կրթության վրա իր նպաստավոր ազդեցությունը կունենա, որովհետեւ մասնակցելու են նաեւ «Արմաթ» լաբորատորիաները, եւ խմբակավարները շահագրգռված կլինեն ավելի ակտիվ աշխատել»,- ասում է Արան: 

 

ArtsakhTechExpo-ին կարող են մասնակցել Արցախի ու Հայաստանի բոլոր տեխնոլոգիական կազմակերպություններըˋ նախապես գրանցվելով artcakhtechexpo@gmail.com հասցեով: Կազմակերպիչներն ակնկալում են նաեւ ներդրողների մասնակցությունը:


Լուսինե Ղարիբյան


Լուսանկարներըˋ Արա Հարությունյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am