#AtomExpo2018. կանաչ էներգիան, թվային լուծումներն ու ՀԱԷԿ-ը - Mediamax.am

3641 դիտում

#AtomExpo2018. կանաչ էներգիան, թվային լուծումներն ու ՀԱԷԿ-ը


Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Լուսանկարը` Բելտա

Ագնետա Ռիզինգը
Ագնետա Ռիզինգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Չուդակովը
Միխայիլ Չուդակովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մովսես Վարդանյանն ու Վահրամ Պետրոսյանը
Մովսես Վարդանյանն ու Վահրամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվգենի Պակերմանովը
Եվգենի Պակերմանովը

Լուսանկարը` Rosatom newsletter


Միջազգային #AtomExpo2018 ֆորումը, որն ատոմային էներգիայի ոլորտի գլխավոր միջոցառումներից է, մայիսի 14-16-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում հավաքել էր ոլորտի կազմակերպություններին եւ մասնագետներին աշխարհի տարբեր անկյուններից: 

 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումին մասնակցում էին համաշխարհային ատոմային ոլորտի հիմնական ընկերությունների, պետական կառույցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ առաջատար փորձագետներ: 

Լուսանկարը` Բելտա

10 տարիների ընթացքում AtomExpo-ն դարձել է ատոմային էներգիայի օգտագործման արդյունավետության մասին կարծիքների եւ լավագույն փորձի փոխանակման գլոբալ հարթակ, որտեղ բացի գործնական հանդիպումներից, կնքվում են նաեւ համագործակցության համաձայնագրեր, մեկնարկում նոր նախագծեր, իսկ տարբեր երկրների կազմակերպությունները ներկայացնում են իրենց փորձն ու ձեռքբերումները:

 

Ֆորումին մասնակցել է ավելի քան 3 000 մարդ՝ աշխարհի 60 երկրների 600 կազմակերպություններից: Անցկացվել են ավելի քան 20 կլոր սեղաններ ու քննարկումներ, որոնց ընթացքում ելույթ են ունեցել 200-ից ավելի փորձագետներ: 

Լուսանկարը` Բելտա

Մեդիամաքսն առանձնացրել է «Համաշխարհային գործընկերությունը ընդհանուր հաջողություն է» թեմայով #AtomExpo2018-ի ուշագրավ քննարկումներն ու դրվագները:

 

Ատոմային էներգիա. որքանո՞վ է այն մաքուր եւ «կանաչ» 

 

Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2040 թ.-ին համաշխարհային էներգաբալանսում ցածր ածխածնային էներգիայի աղբյուրների տեսակարար կշիռը կհասնի 40%-ի:

 

Փորձագետները կարծում են, որ վերականգնվող աղբյուրների հետ միասին միջուկային էներգիան կդառնա ցածր ածխածնային էներգիայի խառնուրդի անբաժանելի մասը: Ըստ նրանց՝ միջուկային էներգիայի եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների միջեւ փոխգործակցությունը կարող է հիմք ծառայել մաքուր, կայուն եւ անվտանգ ապագայի համար:

Եվգենի Պակերմանովը Եվգենի Պակերմանովը

Լուսանկարը` Rosatom newsletter

«Ռուսատոմ օվերսիզ»-ի տնօրեն Եվգենի Պակերմանովի համոզմամբ՝ էներգետիկ աղբյուրները պետք է ճկուն լինեն.

 

«Այժմյան տեխնոլոգիական առաջընթացը հող է նախատրաստել էներգիայի հուսալի եւ ճկուն աղբյուրների համար: Հարցն այն չէ՝ անցե՞լ վերականգնվող էներգիայի աղբյուրներին, թե՞ միջուկային էներգիային, այլ այն, թե ինչպես համատեղ զարգացնել այս երկու ուղղությունները՝ էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման համար: Ես վստահ եմ, որ հիդրոէներգետիկան, արեւային ու քամու էներգիան կարող են համատեղ աշխատել ատոմային էներգետիկայի հետ, ինչը կդառնա համաշխարհային էկոլոգիական եւ մաքուր էներգաբալանսի ապագան»: 

Ագնետա Ռիզինգը Ագնետա Ռիզինգը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միջազգային միջուկային ասոցիացիայի» (WNA) գլխավոր տնօրեն Ագնետա Ռիզինգը պնդում է, որ միջուկային էներգիան ամենավտանգ աղբյուրներից մեկն է.

 

«Խոսելով անվտանգության մասին՝ մենք հաճախ մոռանում ենք, որ միջուկային էներգիան նաեւ հուսալի էներգիայի աղբյուր է, որը միաժամանակ նպաստում է տնտեսական զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: Միջուկային էներգիային կողմնակից բնապահպանների թիվը, շարունակաբար, աճում է: Այս ոլորտում աշխատում են լավագույն մասնագետները եւ տեխնոլոգիաները, ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են մարդիկ պնդում, թե այն անվտանգ չէ: Իրականում, ատոմային էներգետիկան գնային առումով եւս լավագույն արդյունքներն է տալիս, եւ միջինացված՝ ամենաէժան էներգիան հենց միջուկայինն է»:

Լուսանկարը` Բելտա

Ատոմակայանների կառավարման համակարգի թվային ապագան

 

Թվային տեխնոլոգիաները չեն շրջանցում պահպանողական համարվող միջուկային էներգիայի ոլորտը: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը ատոմակայանների կառավարման համակարգը համեմատում է մարդու նյարդային համակարգի հետ, նշելով, որ այն ապահովում է ատոմակայանի «առողջությունը»:

 

Թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, ըստ նրա, անհրաժեշտություն է ծագում անցնել կառավարման նոր համակարգերի, որոնք գնալով ավելի ու ավելի մեծ դեր են սկսում ձեռք բերել: Նա ասում է, որ համակարգիչների, միկրոպրոցեսորների եւ այլ սարքավորումների կիրառումն ապահովում է ատոմակայանի ավելի հուսալի, անվտանգ եւ արդյունավետ աշխատանքը:

Միխայիլ Չուդակովը Միխայիլ Չուդակովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր թվային համակարգերը, Միխայիլ Չուդակովի խոսքով, նաեւ նոր դժվարություններ են առաջացնում. անորոշություն եւ տեխնիկական խնդիրներ կան: Պետք է դեռ մեթոդիկա մշակել, որպեսզի այդ համակարգերը համապատասխանեն բոլոր պահանջներին եւ ապահովեն ատոմակայանի ֆունկցիոնալությունը:

 

«Այժմ բազմաթիվ ինովացիոն ռեակտորներ են փորձարկվում եւ կարող ենք պատկերացնել, որ մի օր կլինեն ատոմակայաններ, որոնք կաշխատեն առանց օպերատորների ներկայության: Դա եւս մեկ անգամ ընդգծում է կառավարման համակարգերի ճիշտ նախագծման կարեւորությունը: Պետք է ասել, որ այդ ամենով հանդերձ, միջուկային ոլորտը կմնա բավական պահպանողական՝ միեւնույն ժամանակ յուրացնելով բոլոր միտումները: Մենք պետք է ուսումնասիրենք թվային տեխնոլոգիաները, եւ համոզվենք, որ դրանք բավարար զարգացած են միջուկային ոլորտում կիրառվելու համար»,- ասում է Միխայիլ Չուդակովը:

Լուսանկարը` Բելտա

Հայկական ատոմակայանի հեռանկարները

 

Հայկական ատոմային էլեկտրակայանը եւս փորձում է քայլել համաշխարհային միտումներին զուգահեռ: Այժմ գլխավոր՝ անվտանգային խնդիրը, լուծվում է գործող էներգաբլոկի արդիականացմամբ, որի արդյունքում՝ տեխնիկական պարամետրերով այն կարելի կլինի շահագործել եւս 20-25 տարի:

 

ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի խոսքով՝ մինչեւ 2018թ.-ի ավարտը կգործարկվեն 3-րդ եւ 4-րդ տուրբոագրեգատները:

 

«Ռուսատոմ Սերվիսի» հետ համագործակցությամբ՝ ՀԱԷԿ արդիականացման ծրագրի բյուջեն կազմում է $ 300 մլն: Մովսես Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը, բացի տնտեսական բաղադրիչից, ունի նաեւ անվտանգային եւ կառավարման համակարգերի արդիականացման, ռեսուրսների գնահատման կողմեր:

 

«Ռուսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը գոհ է հայկական կողմի հետ փոխգործակցությունից. «Բոլոր հարցերը քննարկվում են, որեւէ հակասություններ չկան, որոշումներն ընդունվում են կառուցողական միջավայրում»:

Մովսես Վարդանյանն ու Վահրամ Պետրոսյանը Մովսես Վարդանյանն ու Վահրամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայատոմ» ընկերության գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանի գնահատմամբ՝ Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի կյանքի երկարացումից հետո մասնագետների խնդիր չի լինի:

 

«Գիտական ներուժր մեծ է: Հայաստանում կա Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտ: Ատոմային էներգետիկան այն ոլորտն է, որը ծածկում է գիտական տարբեր ճյուղեր՝ ֆիզիկա, ծրագրավորում, քիմիա, տեխնոլոգիա եւ այլն: Այս ոլորտում խնդիրը ֆինանսավորման պակասն է, ինչի պատճառով երիտասարդ կադրերը չեն գալիս ատոմային էներգետիկայով զբաղվելու կամ այլ երկրներ են տեղափոխվում, այնպես որ պետական մոտեցումը պետք է փոխվի»,- ասում է Վահրամ Պետրոսյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին