Գյումրեցի Արթուրի հոլանդական հեքիաթն ու վերադարձը մեռնող ԽՍՀՄ - Mediamax.am

exclusive
13831 դիտում

Գյումրեցի Արթուրի հոլանդական հեքիաթն ու վերադարձը մեռնող ԽՍՀՄ


Արթուր Հայրապետյանը Սլոքերս ամուսինների հետ
Արթուր Հայրապետյանը Սլոքերս ամուսինների հետ

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Սլոքերս ամուսինները` կրտսեր որդի Նիկի հետ
Սլոքերս ամուսինները` կրտսեր որդի Նիկի հետ

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Հոլանդացի ընտանիքում հյուրընկաված հայ պատանիներին են այցելել խմբի ավագները եւ ուսուցիչները
Հոլանդացի ընտանիքում հյուրընկաված հայ պատանիներին են այցելել խմբի ավագները եւ ուսուցիչները

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Երեխաները Հոլանդիայում
Երեխաները Հոլանդիայում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցում
Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Երեխաները զվարճանքի վայրում
Երեխաները զվարճանքի վայրում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Արթուրն ու Նիկը խաղում են
Արթուրն ու Նիկը խաղում են

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Արթուրը ճաշում է Սլոքերսների տանը
Արթուրը ճաշում է Սլոքերսների տանը

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից


Սպիտակի երկրաշարժից երեք տարի էր անցել: 1991 թվականի ամառային արձակուրդները, ինչպես եւ նախորդ երկուսը, Լենինականի մանուկները նախկինի նման ուրախ եւ անհոգ չէին անցկացնելու:

 

Բայց նրանցից մի քանիսի համար այս արձակուրդները անմոռանալի էին լինելու: Նիդեռլանդների Թագավարությունը օգնության ձեռք էր մեկնել հայերին` փորձելով «վերադարձնել» փոքրիկների` փլատակներում մնացած մանկության անհոգությունը:

 

13-ամյա Արթուր Հայրապետյանը աղետից տուժած մի խումբ երեխաներից մեկն էր, ովքեր հոլանդացի ընտանիքներում անցկացրեցին ամառային արձակուրդները:

 

Այժմ Մոսկվայում բնակվող 38-ամյա Արթուր Հայրապետյանը 25 տարի անց Մեդիամաքսին պատմել է հոլանդացի ընտանիքի հետ անցկացրած արձակուրդների եւ ոչ սովորական վերադարձի մասին:

 

Արթուրից երկրաշարժը խլել էր մայրիկին, նա Լենինականում ապրում էր հոր, եղբոր եւ ազգականների հետ: Սլոքերս ընտանիքի տանն Արթուրը հյուրընկավեց գյումրեցի եւս մեկ պատանու հետ: 

Արթուրն ու Նիկը խաղում են Արթուրն ու Նիկը խաղում են

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

«Մեզ նվերներ էին տվել եւ շատ լավ էին ընդունել: Փոքրիկ քաղաք էր: Տարիքով ամուսիններ էին: Իրենց հետ մոտ 25 տարեկան որդին էր ապրում` Նիկը: Երկու հարկանի սեփական տուն ունեին: Երբ փոքր ես, լեզվական խոչընդոտներն ինքնաբերաբար են լուծվում: Մենք միանգամից ընդհանուր լեզու գտանք: Շփվում էին անգլերենով, որն անցնում էինք Լենինանականի դպրոցում: Հաց ուտելուց եւ քնելուց առաջ նրանք միշտ աղոթում էին: Մենք սովետական երեխաներ էինք, եւ մեզ համար դա շատ անսովոր էր, սակայն հարգելով տան ավանդույթները, ճաշի սեղանի շուրջ նստելիս մենք էլ էինք փակում աչքերը: Հայաստանի մասին մեզ շատ հարցեր էին տալիս, եւ ինձ օգնում էր այն, որ տատիկս պատմության ուսուցչուհի էր: Նաեւ պատմում էի այն ամենը, ինչը լսել էի մեծ տատիկից, որը փրկվել էր Ցեղասպանության ժամանակ», - հիշում է Արթուրը:

 

Գյումրեցի երեխաները Հոլանդիայում հանդիպել էին Թագուհի Բեատրիքսի հետ, որի մասին պատմող հոդվածն ու լուսանկարը տպագրվել էին թերթում, որը, ցավոք, Արթուրի մոտ չի պահպանվել:

Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցում Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Երկու ամիսների ընթացքում նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին, այցելեցին տարբեր տեսարժան եւ զվարճանքի վայրեր: Գրեթե ամեն շաբաթ օր հայկական կամ կաթոլիկ եկեղեցի էին գնում:

Երեխաները զվարճանքի վայրում Երեխաները զվարճանքի վայրում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Հայաստան վերադարձը, սակայն, նույնքան անհոգ չստացվեց:

 

«Նիդեռլանդներ մեկնում էինք Խորհրդային Միությունից, իսկ վերադառնում էինք օգոստոսի 19-ի հեղաշրջման փորձից հետո, երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզման շեմին էր: Օգոստոսի վերջի կամ սեպտեմբերի առաջին օրերն էին: Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Շերեմետեւո» օդանավակայանում, որտեղից մեզ հրաժարվեցին Հայաստան ուղարկել: «Ասում էին` թող Հայաստանը ինքնաթիռ կամ վառելիք ուղարկի, որպեսզի ձեզ ուղարկենք»,- պատմում է Արթուրը:

 

Պատանիները Մոսկվա էին հասել գիշերը, բայց քանի որ օդանավակայանում հրաժարվեցին ապաստարան տրամադրել, ստիպված մնացին մուտքի մոտ: Գնալու տեղ չունեին, որոշեցին հենց այդտեղ էլ քնել ճամպրուկների վրա:

 

Դեռ նոր էին տեղավորել իրերը, երբ օդանավակայանի մուտքի մոտ կրակոցներ հնչեցին: Գյումրեցի մանուկները հայտնվեցին ոստիկանների եւ հանցագործների փոխհրաձգության կիզակետում:

 

Ոստիկանները, նկատելով երեխաներին, շրջապատեցին նրանց եւ պաշտպանեցին կրակոցներից: Նրանցից մեկը կարգադրեց պառկել գետնին եւ թաքնվել իրերի հետեւում: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը վազեց օդանավակայանի ղեկավարության մոտ եւ պահանջեց երեխաներին ներս թողնել:

 

«Շնորհակալ եմ Մոսկվայի օդանավակայանի ոստիկաններին, ովքեր մեզ պաշտպանեցին` վտանգելով իրենց կյանքը, ինչպես նաեւ այն սպային, ով միջամտեց եւ այդ վտանգավոր իրավիճակում օգնեց, որ մեզ ներս թողնեն»,- ասում է Արթուրը:

Երեխաները Հոլանդիայում Երեխաները Հոլանդիայում

Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից

Երկու օր մնացին օդանավակայանում, քնում էին` ով որտեղ կարող էր: Վերջապես Հայաստանից կարողացան կազմակերպել երեխաների վերադարձը:

 

Արթուրը վերադարձավ Լենինական` ընտանիքի մոտ, իր հետ բերելով անհոգ երկու ամիսների երջանիկ հիշողություններն ու երախտագիտություն` հոլանդացի ընտանիքի ու ժողովրդի հանդեպ:

 

Նա պատմում է, որ շատ էր մտերմացել Սլոքերս ընտանիքի հետ, վերադառնալուց հետո նամակագրական կապի մեջ էին, սակայն հետո Հայաստանում խառը ժամանակներ էին, պատերազմ, եւ կապը կտրվեց: Բայց Արթուրն հուսով է, որ կգտնի այն մարդկանց, ովքեր քառորդ դար առաջ իրեն երջանկության երկու ամիս նվիրեցին:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Արթուր Հայրապետյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին