«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս III - Mediamax.am

exclusive
15579 դիտում

«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս III


Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»


Ապրիլի 24-ին Երեւանում կայացավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի անդրանիկ մրցանակաբաշխությունը, որը կարեւոր իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության համար:

 

Մեդիամաքսը, համագործակցելով «Ավրորա»/«100 կյանք» նախաձեռնությունների հետ, ներկայացնում է ֆոտորեպորտաժներ, որոնք պատմում են մրցանակաբաշխության եւ դրան նախորդած այն դրվագների մասին, որոնք «կադրից դուրս» էին մնացել:

 

Ծանոթացեք առաջին եւ երկրորդ ֆոտորեպորտաժներին:

 

 

Ապրիլի 24-ին կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությանը նախորդել էր ամիսների քրտնաջան աշխատանքը: Արարողության բեմադրիչ Գրիգորի Ռեւզինը եւ «100 կյանք» նախաձեռնության օպերացիոն տնօրեն Ելենա Ավետիսյանը կատարում են վերջին շտկումները վերջին փորձի ժամանակ:

 

 

Ելենան Ավետիսյանը եւ Ջորջ Քլունին բարձր տրամադրություն ունեն:

 

 

Ջորջ Քլունին քննարկում է արարողության սցենարը Not on Our Watch հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Պրենդերգաստի եւ «Ավրորա»/«100 կյանք» նախաձեռնությունների համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հետ:

 

 

Քլունին շարունակում է քննարկումը բեմում՝ Ռուբեն Վարդանյանի եւ արարողության վարողների՝ օպերային դիվա Հասմիկ Պապյանի եւ գրող եւ հրապարակախոս, The Washington Post-ի մշտական հեղինակ Դէվիդ Իգնաշիուսի հետ:

 

 

Հասմիկ Պապյանն ու Դէվիդ Իգնաշիուսը միմյանց հասկանում էին կես բառից:

 

 

Հավանաբար, Ջորջ Քլունին կոմպլեմենտ է անում Հասմիկ Պապյանին:

 

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հետեւում է Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի զրույցին:

 

 

Լարված քննարկումներից հետո կարելի է մի փոքր լիցքաթափվել:

 

 

Եվ գնալով ավելի «հավեսի ընկնել»:

 

 

«Ի՞նչ ես կարծում, միգուցե այս տողն էլ փոխենք: Բեմադրիչը մեզ կսպանի, բայց արի փորձենք»:

 

 

Իսկ ահա Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը լիցքաթափվելու ժամանակ չունի:

 

 

Պարողները՝ Ռուդոլֆ Խառատյանի գլխավորությամբ, գտնում են հարմար առիթը ու լուսանկարվում են Ջորջ Քլունիի եւ Նուբար Աֆեյանի հետ:

 

 

Երբ արարողությունը հաջողությամբ ավարտվել է, կարելի է կրկին լիցքաթափվել:

 

 

Ինչպես նաեւ լուսանկարվել «Ավրորա» մրցանակաբաշխության գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ նրա տիկնոջ հետ:

 

 

Ռուբեն Վարդանյանը եւ երգահան ու բանաստեղծ Մարինե Ալեսը արարողության ավարտից հետո: Կռահո՞ւմ եք, թե ով է փորձում «փչացնել» նրանց լուսանկարը:

 

Ծանոթացեք առաջին եւ երկրորդ ֆոտորեպորտաժներին:

 

Լուսանկարները` «Ավրորա»/«100 կյանք»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին