Ներկայացվել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը - Mediamax.am

3255 դիտում

Ներկայացվել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը


Ներկայացվել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը
Ներկայացվել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն այսօր ներկայացրել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի անդամ, գրքի գաղափարի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանն ասել է, որ գրքի մեջ ներկայացված են Հալեպի հայկական գերեզմանատան տապանաքարերի լուսանկարները եւ դրանց արված արձանագրությունները: Բացի այդ, գրքում ներկայացված է նաեւ տեղի հայկական եկեղեցիների պատմությունը, չափագրումները, հայկական բնակչության մասին տեղեկություններ:

 

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը հավելել է, որ Հալեպի հայկական գերեզմանատան տապանաքարերի գրառումները վկայում են այն մասին, որ տեղի հայ բնակչությունը ժամանակին գաղթել է Արեւմտյան Հայաստանից՝ փրկվելով հալածանքներից :

 

«Այդ տապանաքարերը կարող են ծառայել որպես Արեւմտյան Հայաստանի տեղանունների բառարան եւ դրանք ուղղակի Հայոց Ցեղասպանության վկայություններն են», - ասել է Սամվել Կարապետյանը:

 

«Հալեպի արձանագրությունները» գիրքը լույս է տեսել 700 օրինակով, այն կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին