Հունգարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է բանավոր մեկնաբանություն տալ Սաֆարովի էքատրադիցիայի վերաբերյալ - Mediamax.am

exclusive
6010 դիտում

Հունգարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է բանավոր մեկնաբանություն տալ Սաֆարովի էքատրադիցիայի վերաբերյալ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունգարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի բաժինն այսօր հրաժարվել է բանավոր մեկնաբանություն տալ Մեդիամաքս-ին Ռամիլ Սաֆարովի էքատրադիցիայի վերաբերյալ:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ հեռախոսային զրույցում, Հունգարիայի ԱԳ նախարարության մամուլի բաժնի աշխատակիցը խնդրել է գրավոր դիմում ուղարկել` ասելով, որ չի կարող բանավոր մեկնաբանություն անել:

 

Մեդիամաքս-ը նաեւ փորձել է կապվել Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարություն հետ, սակայն վերջինիս խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանել:

 

Մեդիամաքս-ը գրավոր հարցում է ուղարկել Հունգարիայի ԱԳ եւ Պետական կառավարման եւ արդարադատության նախարարություններ ու փորձելու է պատասխան ստանալ:

 

Երեւան: Մեդիամաքս: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը  վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին