Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է - Mediamax.am

3804 դիտում

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ «պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով եւ հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգեւոր ծառայությունը»։

«Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում եւ որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն: Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հայտարարվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին