Գարեգին Բ-ն իր մտահոգությունները ներկայացրել է ԵՄ առաքելության ղեկավարին - Mediamax.am

1370 դիտում

Գարեգին Բ-ն իր մտահոգությունները ներկայացրել է ԵՄ առաքելության ղեկավարին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել առկա լարվածության եւ սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջեւ են կանգնեցնում Հայաստանին, նաեւ վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը»։

 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջեւ դրված խնդիրներին։

 

Նորին Սրբությունը գնահատել է բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների եւ միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։

 

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել դիտորդական առաքելության գործունեության եւ սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին