Տոնելով կանանց իրավունքները՝ մեկնարկել է EU4GE ծրագրի 2-րդ փուլը - Mediamax.am

exclusive
1853 դիտում

Տոնելով կանանց իրավունքները՝ մեկնարկել է EU4GE ծրագրի 2-րդ փուլը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Լալայանը (ձախից առաջինը)
Արմինե Լալայանը (ձախից առաջինը)

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Ղուլունցը
Դավիթ Ղուլունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանե Մինասյանը (աջից)
Մանե Մինասյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե Աբալյանը (ձախից)
Նանե Աբալյանը (ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլգա Ազատյանը
Օլգա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինար Հարությունյանը
Ծովինար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեներա Գրիգորյանը (մեջտեղում)
Վեներա Գրիգորյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Պետրոսյանը (ձախից առաջինը)
Արմինե Պետրոսյանը (ձախից առաջինը)

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոնելով կանանց իրավունքներն ու հավասար հնարավորությունները՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմամբ տրվել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։

 

Քարաշենի միջնակարգ դպրոցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառումը համախմբել է հիմնական շահագրգիռ կողմերին եւ համայնքի անդամներին՝ անդրադառնալով կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ուղղությամբ ձեռքբերումներին ու գենդերային կարծրատիպերը փոփոխելուն ուղղված հետագա անելիքներին։

 

Կանանց ուղղված ներդրումների կարեւորությունը

 

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ողջունել է միջոցառումը եւ ընդգծել մարզերի համայնքների ներգրավման կարեւորությունը։ «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու համայնքի բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղիները, ինչպես նաեւ մասնակցելու մեր հասարակության մեջ հավասարությունը խթանող ծրագրերին»,- ասել է նա:

Դավիթ Ղուլունցը Դավիթ Ղուլունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ասել է, որ «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի եւ Կանանց միջազգային օրվա տոնակատարությունը հիշեցնում է հավասարության խթանման կենսական կարեւորության մասին:

Ծովինար Հարությունյանը Ծովինար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կանանց հզորացումից շահում են ոչ միայն կանայք, այլեւ ընտանիքները, համայնքներն ու ողջ աշխարհը: Կանայք զարգացման եւ սոցիալական փոփոխությունների վճռորոշ շարժիչ ուժն են, ուստի նրանց ուղղված ներդրումները միեւնույն ժամանակ ուղղված են բոլորի համար ավելի լավ ապագայի ստեղծմանը»:

 

Միջոցառման ընթացքում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակն ու «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրը գրքեր են նվիրաբերել Քարաշենի դպրոցի գրադարանին։

Օլգա Ազատյանը Օլգա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծրագրի երկրորդ փուլում մեր հիմնական նպատակն է լինելու ներգրավել հասարակության անդամներին գենդերային հավասարության խթանմանն ու բռնության կանխարգեմանն ուղղված նախաձեռնություններում: Հայաստանում մենք նախատեսում ենք կիրառել նորարարական մոտեցումներ, որոնք ոչ միայն բարձրացնում են մարդկանց իրազեկվածությունն այս հարցի շուրջ, այլեւ օգնում են նրանց հասկանալ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության պատճառներն ու հետեւանքները»,- ասել է ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օլգա Ազատյանը։

 

Քարաշենցի աղջիկների ուժն ու երազանքները

 

Միջոցառման ընթացքում կայացած «Աղջիկների ուժը» թեմայով քննարկմանը Քարաշենցի չորս երիտասարդ աղջիկներ ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմություններն ու ապագայի երազանքները։

 

«Քարաշենում մարտի 8-ի տոնակատարությունների հիմքում քարաշենցի երիտասարդներն էին՝ իրենց երազանքներով եւ ապագայի հստակ նպատակներով։ Ոգեւորիչ էր ականատեսը լինել այդ երիտասարդների՝ խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու պատրաստակամությանը, ինչպես նաեւ ծանոթանալ համայնքի զարգացման շուրջ նրանց պատկերացումներին եւ այդ զարգացումն առաջնորդելու վճռականությանը»,- ասել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղոդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը:

Արմինե Պետրոսյանը (ձախից առաջինը) Արմինե Պետրոսյանը (ձախից առաջինը)

Լուսանկարը` Մեդիամաքս

20-ամյա ապագա ծրագրավորող Արմինե Լալայանը պատմել է, որ ընտրել է իր մասնագիտությունը՝ առաջնորդվելով համակարգիչների եւ տեխնիկայի նկատմամբ դեռ մանկուց ունեցած մեծ հետաքրքրությամբ։

Արմինե Լալայանը (ձախից առաջինը) Արմինե Լալայանը (ձախից առաջինը)

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես ընտրել եմ այս մասնագիտությունը, որպեսզի կոտրեմ այն կարծրատիպը, թե ծրագրավորմամբ միայն տղաներն են զբաղվում։ Ես ձգտում եմ շատ լավ սովորել, քանի որ երազում եմ մեր համայնքում տեղեկատվական տեխնոլոգիաների ակումբ բացել եւ ավելի լավ հնարավորություններ ստեղծել իմ հասակակիցների համար։ Իմ ամենամեծ երազանքը խաղաղությունն է, բայց նաեւ հույս ունեմ, որ մեր համայնքի երիտասարդներն ավելի ակտիվ կլինեն եւ կնախաձեռնեն բազմաթիվ ծրագրեր՝ նրանց հաջողության հասնելու հնարավորություն տալու համար»։

 

20-ամյա գեղանկարչուհի Մանե Մինասյանը մինչ Գորիսի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին ընդունվելը սկսել է ինքնուս նկարել՝ այդ ձիրքը ժառանգելով հորից:

Մանե Մինասյանը (աջից) Մանե Մինասյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենից շատ սիրում եմ նկարել ձիեր, եւ այժմ պատրաստվում եմ մեծածավալ ցուցահանդեսների: Ցանկանում եմ թե համայնքի, թե գյուղի համար օգտակար լինել, բայց դա նաեւ կախված է համայնքից, քանի որ համայնքն էլ պետք է իր հերթին լինի երիտասարդի կողքին եւ ստեղծի նրանց ներուժն իրացնելու պայմաններ: Մեր գյուղը փոքրիկ է, բայց ունի մի շարք խնդիրներ, որոնք ազդում են կյանքի որակի վրա։ Չկան ժամանցի վայրեր ու ծրագրեր, որոնց միջոցով կկարողանանք մեր հնարավորությունները բացահայտել»:

 

15-ամյա Նանե Աբալյանն ասել է, որ երազում է դառնալ պատմության ուսուցիչ եւ դասավանդել Քարաշենի միջնակարգ դպրոցում, ինչպես նաեւ ունենալ սեփական մեծ գրադարանը:

Նանե Աբալյանը (ձախից) Նանե Աբալյանը (ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իմ ամենից մեծ ցանկությունն է, որ գյուղում կյանքը դառնա ավելի անվտանգ, իսկ իմ հասակակիցները հնարավորություն ունենան շատ զարգացնող ծրագրերի մասնակցելու: Ես ուզում եմ, որ մեր գյուղում լինեն այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան բոլորի ներուժը՝ երիտասարդից մինչեւ մեծահասակ, ծառայեցնել Քարաշենի զարգացմանը»:

 

17-ամյա Վեներա Գրիգորյանը 10 տարի սովորել է պարային դպրոցում եւ իր մեծ երազանքներից մեկը համայնքում իր պարի դպրոցը հիմնելն է: 

Վեներա Գրիգորյանը (մեջտեղում) Վեներա Գրիգորյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ եմ սիրում մաթեմատիկան, ինչի համար էլ պատրաստվում եմ ընդունվել Գորիսի համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բաժինը: Երազում եմ խաղաղության մասին ու նաեւ շատ եմ ուզում ճամփորդել ու բացահայտել աշխարհը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջոցառումը եզրափակեց Նաիրյան վոկալ անսամբլի «Հանդիպում 100 տարի անց» բեմադրությունը, որը ներկայացնում էր 19-րդ դարի նշանավոր հայ կանանց եւ նրանց հզորացման ճանապարհորդությունը:

 

Քարաշենում Կանանց միջազգային օրվա տոնակատարությունը «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի մաս է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համատեղ իրականացվում «ՄԱԿ կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Միջոցառմանը նաեւ աջակցել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության հայաստանյան վարչությունը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին