Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել համագործակցությունը Իզմիրլյան հիմնադրամի հետ - Mediamax.am

868 դիտում

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել համագործակցությունը Իզմիրլյան հիմնադրամի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:

 

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի հետ տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ եւ հայանպաստ համագործակցությունը:

 

«Հիմնադրամն ահռելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ նպաստելով հայրենիքի մի շարք ոլորտների զարգացմանը: Կարեւորում եմ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը հայրենադարձներին աջակցելու ուղղությամբ, մասնավորապես՝ գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ հակամարտության գոտիներից հայրենադարձներին առողջապահական աջակցության ծրագիրը: Հիմնադրամը մեր գրասենյակի Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնի հուսալի գործընկերն է նաեւ եւ այժմ աջակցում է կենտրոնի տեխնիկական հագեցմանը»,-նշել է Զարեհ Սինանյանը:

 

Արմեն Չոբանյանն իր խոսքում եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին