Հարցվածների 66 %-ը ՌԴ հետ հարաբերությունները գնահատել է «վատ» կամ «շատ վատ» - Mediamax.am

2293 դիտում

Հարցվածների 66 %-ը ՌԴ հետ հարաբերությունները գնահատել է «վատ» կամ «շատ վատ»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում հարցվածների 66 %-ը ՌԴ հետ հարաբերությունները գնահատել է «վատ» կամ «շատ վատ»

Այդ մասին են վկայում Հանրապետական միջազգային ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 18 տարին լրացած 1 508 քաղաքացի: Հարցումն անցկացվել է ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից:

 

«Շատ վատ» են հայ-ռուսական հարաբերությունները գնահատել հարցվածների 29-ը, 37 %-ը դրանք որակել են «վատ», 27 %` «որոշ չափով լավ»: «Շատ լավ» գնահատական է տվել հարցվածների 4 տոկոսը:

 

Հարցվածների 34 տոկոսը Ռուսաստանը համարում է Հայաստանի առավել կարեւոր քաղաքական գործընկեր, 48 %-ը` առավել կարեւոր տնտեսական գործընկեր, 31 %-ը` առավել կարեւոր անվտանգային գործընկեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին