Նվիրական անուններ. ձեռագիր մատյանները «որբությունից» փրկած մարդիկ - Mediamax.am

2335 դիտում

Նվիրական անուններ. ձեռագիր մատյանները «որբությունից» փրկած մարդիկ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Գալչյանը
Ռուբեն Գալչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2013 թվականին լոնդոնաբնակ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը որոշեց իր հին քարտեզների ու ատլասների անձնական հավաքածուն եւ գրքերը նվիրել Մատենադարանին։ Բացառիկ նյութեր ընդգրկող նվիրատվությունը կշռում էր մեկ տոննա, իսկ դրա ոչ նյութական արժեքը դժվար է հաշվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իմ հավաքածուն ներառում է քարտեզներ ամբողջ աշխարհից՝ սկսած 16-րդ դարից, դրանց վերաբերյալ քարտեզագրական տեղեկություններ, աշխարհագրական գրքեր։ Քարտեզների մի մասը եզակի է, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։ Բայց ես հասկացա, որ եթե նույնիսկ Լոնդոնի իմ տան մի քանի սենյակը հատկացնեմ այդ ժառանգությանը, դրանից ի՞նչ օգուտ, ո՞վ պիտի տեսնի, օգտվի՝ բացի ինձնից եւ մի քանի ընկերներից։ Հետեւաբար, լավ է նվիրեմ մի հաստատության, որտեղ հանրությունը, հատկապես՝ երիտասարդությունը, առիթ կունենա գնալ, մոտիկից տեսնել եւ օգտվել։ Փնտրտուքներից հետո հասկացա, որ ամենահարմարը Մատենադարանն է»։

Ռուբեն Գալչյանը Ռուբեն Գալչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2013 թվականից հետո Ռուբեն Գալչյանը շարունակում է համալրել Մատենադարանի իր հավաքածուն։ Վերջերս 17-18-րդ դարերի մի  քանի մետրանոց հայերեն 2 հմայիլ է նվիրել։ Եվ սա դեռ ամենը չէ։

 

«Ես դեռ թոշակի չեմ գնացել, աշխատում եմ, եւ կան գրքեր, քարտեզներ, որոնցից դեռ օգտվում եմ։ Կտակել եմ, որ իմ գնալուց հետո շուրջ 1 000 հատոր գիրք, 100-ից ավելի քարտեզ, որոնց մեջ՝ եզակի նմուշներ, գան Մատենադարան»։

 

Այդ քարտեզներից մի քանիսն ընդգրկված են օրեր առաջ Մատենադարանում բացված «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցահանդեսում։ Այն ներկայացնում է խոշոր նվիրատուներին, նրանց՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի եւ հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանի հանրահռչակումից հետո, երբ ավելի տեսանելի դարձավ, թե ինչ պայմաններում են վերականգնվում ու պահվում ձեռագրերը, մարդիկ սկսեցին իրենց սրբությունները վստահել Մատենադարանին։

 

«Մատենադարանը միակ վայրն է, որտեղ ձեռագրերը պետք է հանգրվանեն, որեւէ այլ հիմնարկ չի կարող այսպիսի խնամք տրամադրել։ Ձեռագիրը, կարծես, որբ երեխա լինի. հագցնում, տեսքի ենք բերում, շնորհքով, սիրուն մարդ է դառնում։ Հետո նվիրատուները նայում, իրենց ձեռագրերը չեն ճանաչում։ Սա հայ ժողովրդի ձեռագրերի ու հայ ժողովրդի փրկությունն է»,- ասում է Մատենադարանի ավագ ավանդապահ Անահիտ Հայրապետյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոշոր նվիրատուների՝ Հարություն Հազարյանի, Ռաֆայել Մարկոսյանի, Վարուժան Սալաթյանի կողքին Մատենադարանում հիշում են թեկուզ մեկ օրինակ, բայց եզակի ձեռագրեր նվիրած անհատներին։

 

«Վազգեն Վեհափառը երկու հրաշալի ձեռագիր է նվիրել՝ «Վեհամոր» եւ «Վեհափառի» Ավետարանները։ «Վեհամոր» կոչված Ավետարանը պահվել է Գարդման գավառի Բանանց գյուղի եկեղեցում (գյուղն արդեն չկա, ադրբեջանցիների տիրապետության տակ է)։ Վահան անունով մի եպիսկոպոս, որը, կարծեմ, մոմավաճառի հետ համագործակցելով, չգիտեմ՝ ինչ եղանակով, ձեռագիրը շատ լավ վիճակում հասցրել է Մայր Աթոռ։ Վազգեն վեհափառը տեսել է, որ բացառիկ է՝ 7-րդ դարի, նվիրել է Մատենադարանին։ Ի հիշատակ վեհափառի մոր՝ այն անվանել են «Վեհամոր», բայց գիտական շրջանակներում հայտնի է «Ծեր» Ավետարան անունով։ Բանանց գյուղի բնակիչներն ամեն տարի՝ իրենց գյուղի Ավետարանի ուխտի օրը, գալիս են Մատենադարան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուսը 10-րդ դարի է, եւ Վազգեն Առաջինի անունով կոչվում է «Վեհափառի» Ավետարան։ Վազգեն կաթողիկոսը մի ուրիշ արժեքավոր ձեռագիր էլ է նվիրել Մատենադարանին՝ Ավետարան՝ հին վրացերենով. այդ գրերի հեղինակ մենք համարում ենք Մեսրոպ Մաշտոցին։ Ու, իսկապես, դրանք շատ նման են հայոց գրերին։

 

Փրկված գրքեր. Սանգիբարանի Ավետարան

1970-ական թվականներին պարսկական Սանգիբարան, Շուրիշկան եւ այլ գյուղերի հայ բնակիչները սկսեցին իրենց գյուղի միակ Ավետարանը բերել, նվիրել Մատենադարանին։ Իրենք դա շարունակում են համարել իրենցը, պարզապես՝ պահ են տվել պետությանը, որն աչքի լույսի պես խնամում է։ Այդ գյուղերի բնակիչներն էլ պարբերաբար խմբերով գալիս են՝ իրենց սրբությունը տեսնելու»,- պատմում է Անահիտ Հայրապետյանը։

 

Փրկված գրքեր. Շուրիշկանի Ավետարան

Նա 42 տարի Մատենադարանում, իսկ 1996 թվականից հենց ձեռագրապահոցում է աշխատում։ Հիշում է, թե ամեն ձեռագրի մուտքը Մատենադարան ինչ լուրջ իրադարձություն էր։ Պատմում է, որ Մատենադարանի՝ այն ժամանակ դեռ երիտասարդ աշխատակիցներն իրենց նախաձեռնությամբ գնում էին Հայաստանի շրջաններ՝ ձեռագրեր գտնելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր էլ՝ գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ, Մատենադարանը շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը` նվիրատվությունների եւ գնման ճանապարհով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նվիրական անուններ․ մատյանների տունդարձը» ցուցադրության բացմանը եւս մի մեծարժեք ձեռագիր հանգրվանեց Մատենադարանում։ 15-րդ դարի Ավետարանի նվիրատուն Վահե Բադալյանն է։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին