Փարաջանովի 100-ամյակին նվիրված անիմացիոն կոլաժի մրցույթ է մեկնարկել - Mediamax.am

3302 դիտում

Փարաջանովի 100-ամյակին նվիրված անիմացիոն կոլաժի մրցույթ է մեկնարկել


Լուսանկարը` Yuri Mechitov


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) Դիզայնի դպրոցը եւ Հայ-Ռուսական համալսարանը (ՀՌՀ)՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի եւ Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ հայտարարել են անիմացիոն կոլաժի միջազգային առցանց մրցույթ։

Հաղթող նախագծերը կներկայացվեն Երեւանի ցուցահանդեսային հարթակներում 2024 թվականի հունիսին։

 

Կազմակերպիչների հաղորդագրության մեջ նշվում է, որ «մրցույթը կոչված է ուսումնասիրելու ազգային մշակութային համատեքստը անիմացիոն կոլաժի պրիզմայով», իսկ «մասնակիցները հրավիրվում են ստեղծել աշխատանքներ, որոնք մարմնավորում են նշանավոր ռեժիսորի ստեղծագործական ոգին»:

 

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների քանակը նույնպես չի սահմանափակվում:

 

Բոլոր մանրամասները հասանելի են այս հղումով։

 

Աշխատանքների ընդունումն իրականացվում է մինչեւ մայիսի 26-ը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ) Դիզայնի դպրոցի հարթակում։

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 27-ից հունիսի 9-ը, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն 2024 թվականի հունիսի 17-ին։

 

1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները դրամական պարգեւներ կստանան.

 

Առաջին տեղ՝ 330 000 դրամ / 75 000 ռուբլի,

Երկրորդ տեղ՝ 220 000 դրամ / 50 000 ռուբլի,

Երրորդ տեղ՝ 110 000 դրամ / 25 000 ռուբլի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին