Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի - Mediamax.am

1962 դիտում

Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի


Բրյուս Պողոսյանը
Բրյուս Պողոսյանը

Լուսանկարը` AUA


Երեւան։ Մեդիամաքս։ Սեպտեմբերի 1-ից Բրյուս Պողոսյանը կստանձնի Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը:

Բրյուս Պողոսյանը ներկայում Թաֆթս համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է: 2010-2014 թվականներին նա զբաղեցրել է ՀԱՀ նախագահի պաշտոնը, եւ այդ շրջանը նշանավորվել է կրթական ծրագրերի ընդլայնմամբ, մասնավորապես, բակալավրիատի ծրագրերի ներդրմամբ:

 

Դոկտոր Պողոսյանը 2000 թվականից հանդիսանում է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր: Այս ընթացքում համալսարանում նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, եղել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ եւ տվյալների վերլուծության մագիստրոսական ծրագրի համատնօրեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին