Ներկայացվել է երեւանյան STARMUS-ում կատարված Smoke on the Water-ի հոլովակը - Mediamax.am

2498 դիտում

Ներկայացվել է երեւանյան STARMUS-ում կատարված Smoke on the Water-ի հոլովակը


Լուսանկարը` STARMUS


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր կայացել է 2022թ. սեպտեմբերին Երեւանում կայացած STARMUS փառատոնի ընթացքում կատարված Smoke on the Water երգի աստղային կատարման տեսահոլովակը:

 

Deep Purple խմբի ամենահայտնի հիթը Երեւանում կատարել էին Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, երգիչ Ջեֆ Սքոթ Սոտոն, Sons of Apollo խմբի անդամներ ստեղնահար Դերեկ Շերինյանը եւ կիթառահար Ռոն «Բամբլֆութ» Թալը, թմբակահար Սայմոն Ֆիլիփսը, բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչին:

 

Երեւանյան STARMUS փառատոնի ընթացքում երգի կատարումը ուղեկցվում էր 1989 թվականին Rock Aid Armenia նախագծի շրջանակում Smoke on the Water երգի ձայնագրության կադրերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին