Երեւանում կկայանա երեխաների բռնի տեղափոխման թեմայով միջազգային գիտաժողով - Mediamax.am

1099 դիտում

Երեւանում կկայանա երեխաների բռնի տեղափոխման թեմայով միջազգային գիտաժողով


Լուսանկարը` http://www.genocide-museum.am/


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 13-ից 15-ը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա երեխաների բռնի տեղափոխման թեմայով միջազգային գիտաժողով:

Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention through Historical and Contemporary Lenses (Երեխաները եւ ազգը. երեխաների բռնի տեղափոխումը եւ Ցեղասպանության Կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո) գիտաժողովը կազմակերպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Կանադայի մարդու իրավունքների թանգարանը եւ Ավստրալիայի Դեակին համալսարանի ժամանակակից պատմության հետազոտական խումբը:

 

Գիտաժողովի ծրագիրը հասանելի է այս հղումով:

 

Մասնակցությունը նախնական գրանցմամբ է. գրանցվելու համար այցելեք հետևյալ հղումով:

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին