Հայաստանում հարցվածների 64 %-ը չի վստահում որեւէ քաղաքական գործչի - Mediamax.am

3029 դիտում

Հայաստանում հարցվածների 64 %-ը չի վստահում որեւէ քաղաքական գործչի


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում հարցվածների 64 %-ը չի վստահում որեւէ քաղաքական գործչի:

Այդ մասին են վկայում Հանրապետական միջազգային ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 18 տարին լրացած 1 513 քաղաքացի: Հարցումն անցկացվել է ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում են հարցվածների 13 %-ը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2 %-ը:

 

Եթե ԱԺ ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն կտային հարցվածների 21 %-ը, «Հայաստան» դաշինքին` 4 %-ը: 30 %-ը ասել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 12 %-ը հայտնել է քվեաթերթիկը փչացնելու մտադրության մասին: Դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցվածների 20 %-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին