Նազիկ Արմենակյանը՝ ԵՄ լուսանկարչական մրցույթի հաղթող Հայաստանից - Mediamax.am

1734 դիտում

Նազիկ Արմենակյանը՝ ԵՄ լուսանկարչական մրցույթի հաղթող Հայաստանից


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Նազիկ Արմենակյանն իր «Իմ պատերազմը» ֆոտոշարքի համար ճանաչվել է Եվրոպական Միության լուսանկարչական մրցույթի հաղթող Հայաստանից ։

«Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի վեց հաղթողների անունները հայտարարվել են Թբիլիսիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը եւ Ուկրաինան ներկայացնող հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է հազարական եվրո մրցանակ:

 

Մրցույթը կազմակերպել էր ԵՄ ֆինանսավորվող EUNEIGHBOURS EAST նախաձեռնությունը՝ FOTOFESTIWAL-ի հետ համագործակցությամբ։ Միջազգային ժյուրին ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել էր կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Նրանք բոլորը հրավիրվել էին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ կազմակերպվել էր նրանց ֆոտոպատմությունների ինտերակտիվ ցուցադրություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին