Մարուսյա Լեժնեւա. «Հայաստանի հիմնական արժեքը մարդիկ են» - Mediamax.am

exclusive
2767 դիտում

Մարուսյա Լեժնեւա. «Հայաստանի հիմնական արժեքը մարդիկ են»


Լուսանկարը` Մեդիամաքս


Hume մարդասիրական հիմնադրամի համահիմնադիր Մարուսյա Լեժնեւան եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թել» հաղորդաշարում խոսել են դեպի Հայաստան ռուսաստանցիների արտագաղթի առաջին տարվա մասին։ Տարբեր գնահատականներով՝ 2022 թվականի մարտից ի վեր Հայաստան է տեղափոխվել 40-ից 80 հազար ռուսաստանցի։

 

Մարուսյա Լեժնեւան նշում է, որ «Հայաստանի հիմնական արժեքը մարդիկ են, որոնք չեն փորձում վերափոխել մեզ»։ Նրա խոսքով՝ մարդիկ արել են ամեն հնարավորը Հայաստան եկածներին աջակցելու համար, իսկ կառավարությունը, թերեւս, կարող էր ավելին անել։

 

Մարուսյա Լեժնեւայի բնորոշմամբ, Hume հիմնադրամի հիմնական նպատակը ներգաղթածների ինտեգրումն է, որպեսզի «Հայաստանում «Բրայթոն Բիչ» չստեղծվի»։

 

 

Զրույցի թեմաները.

 

00:00 - սկիզբ

00:30 - արտագաղթ, թե՞ «ռելոկացիա»

01:45 - արտագաղթի երեք ալիքը

02:25 - «այլախոհության երանգը», Բուլգակովի «Վազքը» եւ խավարասերների վազքը

03:26 – Հայաստան արտագաղթածների ստեղծագործ կեցվածքը

05:24 - «հավաքական մեղքը», «հավաքական պատասխանատվությունը» եւ ռիթմի փոփոխությունը

07:10 - «եթե սիրալիր չես, Հայաստանում ոչինչ չես ստանա»

09:45 – Հայաստանն ունի բազմաթիվ սեփական խնդիրներ, սակայն կարելի էր ավելին անել

13:20 - աղմկահարույց կոնֆլիկտներ չի եղել

16:20 - ամենասարսափելի պահը

26:10 - արտագաղթ դեպի հետպատերազմական ցնցումներ ապրող երկիր

 

Մեր գործընկերն է Սալոնիկիում գտնվող CITY College-ը, որը հանդես է գալիս որպես Յորքի Համալսարանի եվրոպական կամպուս եւ Ստրասբուրգի համալսարանի հետ համատեղ առաջարկում է համաեվրոպական Executive MBA ծրագիրը Հայաստանում: Բոլոր մանրամասները հասանելի են +37493 909349 հեռախոսահամարով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին