2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է - Mediamax.am

990 դիտում

2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է


Լուսանկարը` Ավրորա


Երեւան։ Մեդիամաքս։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2023 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլի մեկնարկը:

Մրցանակի առաջադրելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ «Ավրորայի» կայքում: Առաջադրումները կընդունվեն մինչեւ հոկտեմբերի 31-ը:  

 

«Ավրորա» մրցանակի քարտուղարությունը եւ Փորձագետների խորհուրդն առաջադրվածներին կգնահատեն՝ համաձայն ընտրական չափանիշների, նրանցից ընտրելով մինչեւ 20 թեկնածուի: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները կվերանայեն այս վերջնացուցակը՝ հենվելով սեփական փորձի, առաջադրման հայտի եւ քարտուղարության կողմից հավաքած լրացուցիչ տեղեկությունների վրա, որպեսզի որոշեն «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

 

Դափնեկիրը կընտրվի ըստ ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության: Նա կստանա $ 1 000 000 դոլար մրցանակ՝ լուծելու մարդասիրական խնդիրները համայնքային մակարդակում՝ ձգտելով օգնել ամենակարիքավորներին ամբողջ աշխարհում:

 

«Ամեն տարի մենք ավելի ու ավելի շատ վկայություններ ենք ստանում մարդկային ոգու ուժի եւ տոկունության, որը դրդում է բացառիկ մարդկանց ամբողջ աշխարհում օգնության ձեռք մեկնել այլոց՝ բախվելով աներեւակայելի վտանգների: Ընտրող հանձնաժողովի անդամներն ու ես անհամբեր ենք՝ լսելու ավելի շատ պատմություններ»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին