ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմը նոր առաջնորդ ունի - Mediamax.am

908 դիտում

ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմը նոր առաջնորդ ունի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Հաստատելով Մեսրոպ վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր եւ պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ազգային ու հոգեւոր կյանքի զորացման եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին