Կբացվի «Զենք. պայքար եւ մշակույթ» ցուցահանդեսը - Mediamax.am

820 դիտում

Կբացվի «Զենք. պայքար եւ մշակույթ» ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Զենք. պայքար եւ մշակույթ» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:

 

Կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին եւ տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ եւ սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ, այլ նմուշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին